Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը

Ինչպես Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հայկ Մարությանի հաղթանակին

414
(Թարմացված է 11:43 24.09.2018)
ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետի ընտրության ընթացքին հետևել է ԱՄՆ–ից և իր հույզերն արտահայտել վիրտուալ տիրույթում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է հայերով։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»,- գրել է նա:

Նշենք, որ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքը, և Երևանի ավագանու ընտրությունում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձել է Երևանի նոր քաղաքապետ։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե, քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, այդ դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱՄՆ է մեկնել երեկ` սեպտեմբերի 23-ին, այնտեղից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։

414
թեգերը:
Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ և շնորհավորել հաղթանակի առթիվ
ՄԻՊ-ն ամփոփել է ընտրություններում արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ
Ինչպես են երևանցիներն ընտրում քաղաքապետին. լուսանկարներ
Ով որքան է ստացել և ծախսել. ընտրությունների ֆինանսական պատկերը
Ռոբերտ Քոչարյան

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

31
(Թարմացված է 14:16 29.05.2020)
Դատարանի որոշմամբ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Հիշեցնենք՝ վերջին դատական նիստին՝ մայիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հետևաբար չի կարող մասնակցել նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը

31
թեգերը:
Դատարան, կորոնավիրուս, համավարակ, հիվանդանոց, Մեղադրանք, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում
Ռոբերտ Քոչարյանը եկավ դատարան. նախկին վարչապետները ևս կներկայանան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նիստին. նրա որդին հերքել է վիրահատության մասին լուրերը
«Աստղիկ» բուժկենտրոն

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում

76
(Թարմացված է 14:05 29.05.2020)
Երևանյան հիվանդանոցում բժիշկները վարակվել են կորոնավիրուսով: Հիվանդանոցի ղեկավարությունը հայտնում է, որ նրանք այլ հիվանդների հետ չեն շփվել:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:

Նրա խոսքով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել:

«Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR թեստ են անում՝ նրանց հետագա սպասարկման անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Պետրոսյանը:

Թեստավորումը, նրա խոսքով, իրականացվում է հիվանդանոցի հարևանությամբ կազմակերպված մեկուսարանում: Այդտեղից հիվանդանոց են ընդունվում միայն բացասական պատասխանով հիվանդները: Դրական պատասխանի դեպքում տեղափոխվում են կորոնավիրուսի բուժման համար առանձնացված այլ հիվանդանոցներ:

Հիշեցնենք` երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Աստղիկ» ԲԿ-ի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Հիվանդանոցի ղեկավարությունը հաստատել է լուրը, բայց վստահեցրել, որ բժիշկները վատ զգալուց հետո աշխատանքի չեն հաճախել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

76
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Եմեն

Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները

0
Կազմակերպության գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն և ֆինանսական օգնություն ցուցաբերել պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի –Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Եմենում COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել, փոխանցում է «Իզվեստիան»։

Ադեն քաղաքում, օրինակ,  SARS-CoV-2–ով վարակվածների 70 տոկոսը մահանում է։ Ընդհանուր առմամբ երկրում նոր կորոնավիրուսից մահացությունը 17% –ի է հասնում։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել պետությանը։

«Հույս ունեմ,  որ միջազգային հանրությունն ամբողջությամբ կֆինանսավորի ներկայացվող հայտը», – ասել է Գուտերեշը։

Ավելի վաղ մարդասիրական հարցերով ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչը  Յենս Լերկեն Եմենում ստեղծված  իրավիճակը կրիտիկական էր գնահատել։

«Չկա որևէ այլ երկիր, որը կորոնավիրուսից ավելի շատ է տուժել, քան Եմենը», – նշել են միջազգային կազմակերպությունում։

Նախօրեին ԱՀԿ–ն հայտնել էր, որ նախատեսվում է Եմենին կորոնավիրուսի ախտորոշման լրացուցիչ 32 հազար թեստ տրամադրել։

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը

Ապրիլին արաբական կոալիցիան հայտարարել էր կորոնավիրուսի տարածման պատճառով Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին։

0
թեգերը:
Եմեն, Մահ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում