Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн

Նախընտրական քարոզչության ի՞նչ խախտումներ է արձանագրել ԿԸՀ–ն

88
(Թարմացված է 20:59 23.09.2018)
ՀՌԱՀ–ը Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 2 օր առաջ կհրապարակի նախընտրական քարոզչության մոնիտորինգի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ըստ ընտրական օրենսգրքի` ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համար սահմանվում են հավասար պայմաններ` հանրային ռեսուրսներից օգտվելու համար։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության մասին խոսեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Նա հիշեցում է, որ սեպտեմբերի 22–ին և 23–ին արգելվում էր նախընտրական քարոզչությունը` բոլոր միջոցներով։

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները կարող էին օգտվել Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի եթերաժամից. Հանրային հեռուստատեսության դեպքում յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված էր ոչ ավելի, քան 15 րոպե անվճար և ոչ ավելի, քան 25 րոպե վճարովի եթերաժամ, իսկ Հանրային ռադիոյի դեպքում` ոչ ավելի, քան 25 րոպե անվճար և ոչ ավելի, քան 40 րոպե վճարովի եթերաժամ»,–ասում է Գալստյանը և նշում, որ վճարովի եթերի 1 րոպեի գինը չի կարող գերազանցել վերջին 6 ամսվա ընթացքում ձևավորված գովազդի միջին գինը։ Նշվածը վերաբերվում է նաև այլ հեռուստառադիոընկերություններին, որոնք վճարովի եթեր են տրամադրում քարոզչության համար։

«ՀՌԱՀ–ը Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 2 օր առաջ` սեպտեմբերի 28–ին, կհրապարակի նախընտրական քարոզչության մոնիտորինգի արդյունքները»,–ասում է Լաուրա Գալստյանը։

Գալով քաղաքում տեղադրվող արտաքին քարոզչական պաստառներին` Գալստյանը հիշեցրեց, որ ընտրության մասնակցող բոլոր ուժերն իրավունք ունեն անարգել տարածել քարոզչական նյութեր և պաստառներ, ինչպես վճարով, այնպես էլ անվճար հիմունքներով։

«Երևանում բոլոր ուժերի համար հավասար մակերեսներ են ապահովել արտաքին գովազդի պաստառներ տեղադրելու համար»,–նշեց նա։

Լաուրա Գալստյանի տվյալներով` քարոզչության սահմանված կարգի խախտման մասին հաղորդումներ չեն ստացվել, բայց ԿԸՀ–ի հանձնարարությամբ Երևանում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովներ պարբերաբար  շրջայցեր են կատարվել։ «Տարբեր վայրերում հայտնաբերվել են օրենքի խախտմամբ փակցված մոտ 2 տասնյակ պաստառներ, որոնք հեռացվել են»,–ասաց Գալստյանը։

Հիշեցնենք` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

88
թեգերը:
Երևանի ավագանու ընտրություններ
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Պասիվություն է նկատվում. ԿԸՀ–ն ներկայացրել է ընտրողների մասնակցությունը 17։00–ի դրությամբ
Ոտքով աշխատանքի գնացող քաղաքապետը. ի՞նչ պետք է սովորի Երևանի նոր ղեկավարը հնից
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը
Ինչու Ռոբերտ Քոչարյանը չի գնում ընտրության. պարզաբանում է Վիկտոր Սողոմոնյանը
614 ՀՀ քաղաքացի մահացել են այլ պետություններում. Բիչախչյանի պատասխանը Վահան Բաբայանին
Ինչպե՞ս անցավ Երևանի ավագանու ընտրությունը. միջազգային դիտորդի գնահատականը