Премьер-министр Никол Пашинян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ից անմիջապես չի վերադառնալու Հայաստան. ո՞ւր է մեկնելու նա

462
(Թարմացված է 16:40 23.09.2018)
Վարչապետն օդանավակայանի ճանապարհին պատմեց իր առաջիկա անելիքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ից մեկնելու է Տաջիկստան։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց վարչապետը։

«Նյու Յորքից մեկնելու եմ Դուշանբե, մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և միայն շաբաթվա վերջին եմ վերադառնալու Երևան»,- ասաց նա։

Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Նյույորքյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Փաշինյանն օդանավակայան մեկնեց իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո։ Նա դստեր հետ այցելեց Երևանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամաս և մասնակցեց Երանի ավագանու ընտրության քվեարկությանը։

Արդեն օդանավակայանի ճանապարհին Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց, որ բոլորը հասկանան պահի պատասխանատվությունն ու լրջությունը և մասնակցեն Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, առավոտյան 08։00-ին բացվել են 475 ընտրատեղամասերի դռները, և քաղաքացիները մինչև 20։00-ն կարող են ընտրել Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական 12 ուժերից որևէ մեկին։

462
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (857)