00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՛վ Եղիսաբեթ II-ի, և՛ խոհարարուհու. ՀՀ նախագահի կինը բացահայտել է շփման իր գաղտնիքները

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян в армянской церкви Святого Георгия (27 мая 2018). Тбилиси
Президент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян в армянской церкви Святого Георгия (27 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը, գիտակցում է իր բարձր կարգավիճակի ողջ պատասխանատվությունը, սակայն միևնույն ժամանակ չի մոռանում ընտանիքի և իր հետաքրքրությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ամուսիններ Արմեն և Նունե Սարգսյանները միասին են արդեն 40 տարի: Հայաստանի նախագահի կինը ղազախական հեռուստաալիքի «The Էֆիր» ծրագրի եթերում պատմել է ընտանեկան կյանքի, ավանդույթների և իր հետաքրքրությունների մասին։ Այս մասին հաղորդում է  Tengrinews.kz–ն։

«Նախագահի կին լինելը մեծ պատասխանատվություն է։ Ամբողջ երկիրն ու ողջ մեր մշակույթն եմ ներկայացնում։ Սկսած զգեստից, սանրվածքից, խոսքից` ինչ եմ խոսում և ինչի մասին։ Եվ վերջացրած նրանով, թե ում հետ եմ հանդիպում», – ընդգծել է  նա։

Открытие 14-го международного конкурса имени Арама Хачатуряна (6 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Look at me․ ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբերվում Հայաստանի առաջին տիկինները

Սարգսյանի կինը բավական շփվող մարդ է, նա հեշտությամբ կարողանում է զրույց վարել և՛ թագուհու, և՛ խոհարարուհու հետ։

«Վերջերս թագուհի Եղիսաբեթ II–ի հետ զրուցում էինք տան և շների մասին։ Նա նույնպես շներ է սիրում։ Պետք է հասարակ և բնական լինել։ Ես չեմ փորձում այլ կերպ ներկայանալ։ Միշտ ձգտում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, դասական ոճ ունեմ», – խոստովանել է ՀՀ նախագահի կինը։

Նունե Սարգսյանը պատմել է, որ այս տարի լրանում է իրենց ամուսնության 40-ամյակը։ Նա հիշում է, որ դպրոցում ամուսինը գերազանցիկ է եղել, և դա վանում էր իրեն։ Այնուամենայնիվ, քաղաքական գործչի կինը նրան լավ ամուսին, հայր և պապիկ է համարում։

«Երեխաները պաշտում են նրան։ Նա երես է տալիս նրանց, քանի որ քիչ է տեսնում», – նշել է նախագահի կինը։

Նունեն ևս սիրում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Այժմ նա թոռնուհու հետ միասին հեքիաթներ է գրում։ Տատիկն ու Սովաննա Սարգսյանը հեքիաթ են հորինել կապույտ գետաձիու և վարդագույն մկան մասին։ Փոքրիկը նաև նկարազարդման հեղինակն է դարձել։

Всероссийская выставка собак во Владивостоке - Sputnik Արմենիա
Արքայական հագուստ` Եղիսաբեթ II-ի սիրած ցեղատեսակի շների համար

«Իմ հեքիաթներում բոլոր վիշապները, վհուկներն ու թզուկները շատ բարի են», – ասել է նախագահի կինը։

Սարգսյանների ընտանիքում պահպանում են ավանդույթները։ Միասին տոնում են Ամանորն ու Սուրբ ծնունդը, Զատկի տոնին թոռների հետ ձու են ներկում։ Նույնիսկ ամերիկացի հարսն այնքան է սիրում հայկական մշակույթը, որ ոչ միայն լեզուն է սովորում, այլև երեխաներին ստիպում է ուսումնասիրել հայկական երգն ու պարը։

Նա կարծում է, որ հայերը տարբերվում են իրենց նպատակասլացությամբ և համառությամբ, ինչի շնորհիվ էլ հաջողության են հասնում։ Տիկին Նունեն օրինակ է բերում մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին, հայտնի երգչուհի Շերին և նույնիսկ Քիմ Քարդաշյանին։

«Նա ինձ դուր է գալիս, ոչնչից շոու է սարքում։ Նա լավ հասկանում է PR-ից և գիտի, երբ և ինչ անել։ Դրա համար ես հարգում եմ նրան», – ընդգծել է Սարգսյանը։

Նախագահի կինը խոստովանել է, որ ինքն էլ ժամանակին երազում էր դերասանուհի դառնալու մասին, սակայն դրա ժամանակը չուներ, քանի որ զբաղված էր ուսմամբ։ Այսօր նա զբաղվում է սպորտով, պիլատես է ուսումնասիրում, սիրում է պինգ–պոնգ և թենիս խաղալ։ Բացի այդ, նա նաև նկարում է. Լոնդոնում վերջերս բացվել  է Նունե Սարգսյանի առաջին ցուցահանդեսը։

Լրահոս
0