Նիկոլ Փաշինյան

Հայաստանում «ղումարբազությունն» է խրախուսվում. ի՞նչն է աբսուրդ համարում Փաշինյանը

1067
(Թարմացված է 13:07 20.09.2018)
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հայաստանի տնտեսության կառուցվածքից: Խաղատների հարցը վարչապետն առաջարկում է ավելի խիստ դնել:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Այսօր կառավարության նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար` «ղումարբազությունը»»,- ասաց նա` հայտարարելով, որ շահումով խաղերը չպիտի նկատելի դեր խաղան այն երկրի տնտեսական ցուցանիշներում, որտեղ շուրջ 30% աղքատություն կա:

«Այսօր մեր տնտեսությունն ինչ է ենթադրում իրենից` առաջինը` ագրարային, ընդ որում ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը` մոլախաղեր, երրորդը` ընդերքը քանդում, հանում և արտահանում ենք: Տնտեսության այս կառուցվածքը մեզ որևէ կերպ չի կարող ձեռնտու լինել: Մենք ուզում ենք` մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը` բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ, թեթև արդյունաբերություն, սննդի վերամշակող արտադրություն»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այն կառավարությանը ներկայացրել են պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Նախագծով սահմանվում է, որ տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի` Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի` Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում:

Նախագիծը, ըստ Ջանջուղազյանի, նպատակ ունի սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով հրապուրվելու հնարավորությունը: Վ

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է արգելել նաև գազալցակայաններում խաղային ավտոմատների տեղադրումը, քանի որ դա Հայաստանը վերածվում է բացօթյա կազինոյի:

Պատգամավորների առաջարկը կառավարությունը հավանության արժանացրեց և ուղարկեց ԱԺ` հետագա քննարկման:

1067
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Շաբա՞թ, թե՞ կիրակի. նոր տոնի համար օրացույցում տեղ չգտնվեց
Ինչու «Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» չեն կարող խոստումը կատարել. խոսքը միլիոնների մասին է
Հայ ոստիկանները ֆրանկոֆոնիայի շրջանակում ֆրանսերեն կխոսեն
Բողոքի ակցիա Երևանում. հավաքվածներն ուզում են, որ իրենց լսի անձամբ Նիկոլ Փաշինյանը