00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու «Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» չեն կարող խոստումը կատարել. խոսքը միլիոնների մասին է

© Photo : "Spayka" ltd official siteПроизводственная линия для сортировки фруктов и овощей компании Spayka
Производственная линия для сортировки фруктов и овощей компании Spayka - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» 133 մլն–ի փոխարեն 88 մլն դոլար կներդնեն, կառավարությունը համաձայնեց նվազեցնել ներդրման չափը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա` սեպտեմբերի 20-ի նիստում բուռն քննարկման առարկա դարձրեց ջերմոցային տնտեսության համար խոստացված 133 մլն դոլարի ներդրումը նվազեցնելու հարցը:

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյանի գրասենյակը հերքում է. ՀՀ 2–րդ նախագահը կապ չի ունեցել «Սպայկա» ընկերության հետ

2017 թվականի հունիսի 23-ին նախորդ կառավարությունը «Արմսանպրոդակտ» և «Սպայկա» ընկերություններին Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար հող նվիրաբերելու մասին որոշում էր կայացրել: Ընկերություններն իրենց հերթին պարտավորվել էին այստեղ ջերմոցային համալիր կառուցել` ներդնելով 133 մլն դոլար:

Կառավարությունն այսօր ՀՀ գյուղնախարարության առաջարկով քննարկման դրեց ընկերության խոստացած ներդրման ծավալը նվազեցնելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է 133 մլն-ի փոխարեն 88 մլն դոլարի ներդրում կատարել:

Ինչպես ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, պատճառն այն է, որ ծրագրով նախատեսվում էր «Երևան ՋԷԿ»-ի աջակցությունը` լուսադիոտային համակարգի ապահովման համար:

Գյուղնախարարի խոսքով` դա անհրաժեշտ է բույսերի աճը խթանելու համար:

«Նախատեսվում էր ՋԵԿ-ում կառուցել երկու բջիջ, բայց այդ բջիջների կառուցումը ՋԵԿ-ի ներդրումային ծրագրով նախատեսված չի եղել, և դրա համար անհրաժեշտ էր կառուցել նոր ենթակայան: Տեխնիկական փոփոխության հետևանքով լուսադիոդային համակարգի տեղադրումը դառնում էր անհնար, և ներդրողը տեխնիկական փոփոխություններ է կատարել` դրանով ներդրումները նվազեցնելով 88 մլն դոլարի»,- ասաց նախարարը:

Բացի այդ, ծրագրով նախատեսվում էր ջերմոցային տնտեսությունը շահագործման հանձնել 2018թ-ի ամռանը, բայց նոր նախագծով այս ժամկետը ևս հետաձգվում է մինչև 2020 թվական:

Ներդրողը խոստանում է 2020թ-ից հետո ավելի քան 700 մշտական աշխատատեղ ստեղծել:

Грузовые автомобили компании Spayka - Sputnik Արմենիա
«Սպայկա» ընկերության խնդիրները հետևում մնացի՞ն. ՊԵԿ հայտարարությունը

Որոշումը բուռն քննարկման թեմա դարձավ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Երևանի նախորդ իշխանություններն այս որոշումը կայացրել են հապճեպ` առանց խնդրի մեջ խորանալու: Այդուհանդերձ, կառավարության անդամները դեմ չէին ներդրողի օգտին որոշում կայացնելուն` նշելով, որ եթե իրենց ներկայացվեր նույն ծրագիրը ոչ թե 133, ինչպես նախկինում էր, այլ հենց 88 մլն դոլար ներդրմամբ, իրենք էլի դեմ չէին լինի:

«Որոշումն ընդունենք, բայց եթե պարզվի` կա ինչ-որ պատճառ, որ չի իրականացվում ներդրումը, այս որոշման չեղարկումը նույնպես մեր լիազորությունների տիրույթում է, և մենք դա կարող ենք անել»,- առաջարկեց վարչապետ Փաշինյանը:

Հետո նա ավելացրեց` քանի որ նվիրաբերությունն արել է Երևանի ավագանին, որոշման հետագա ճակատագիրը ևս կհանձնվի արդեն նորընտիր ավագանու տնօրինմանը:

Այսպիսով, կառավարությունն ընդունեց ներդրումային ծրագրի արժեքն ու ժամկետները փոխելու առաջարկը:

Լրահոս
0