00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի եղբայրը պատասխանել է Փաշինյանին. գումար կտա, բայց պայմանով

© SputnikАлександр Саргсян
Александр Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Սարգսյանը հայտարարություն է տարածել` պատմելով իր դրամական միջոցների ծագման մասին ու օրինականություն պահանջելով։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել անօրինական ճանապարհով ձեռք բերած դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու համար։

Մեկ շաբաթ անց Ալեքսանդր Սարգսյանը հրապարակավ պատասխանել է վարչապետին` հայտարարություն տարածելով։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

«Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով»,– նշում է Սարգսյանն ու հիշեցնում, որ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում Փաշինյանը, նույն թեմային անդրադառնալով, ասել էր, որ քննություն կազմակերպելը դժվար է, քանի որ Ալեքսանդր Սարգսյանը «երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար, հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»:

Ալեքսանդր Սարգսյանը հիշեցնում է, որ ՀՀ-ում գործող օրենքները թույլ չեն տալիս բռնագանձել գումարները, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը: «Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները»,– նշում է նա։

Նախկին նախագահի եղբորը մտահոգում է նաև այն հանգամանքը, որ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իր բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին և անօրինական կարգով հրապարակել է դրանք:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Սաշիկ Սարգսյանի որդին առերես հարցաքննվել է. նա կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ

«Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը: Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում»,– ասում է Սարգսյանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ինքը չի ցանկանում անդրադառնալ իր ընտանիքի անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող «ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին», իր գույքերի և բանկային հաշիվների վրա դրված կալանքներին ու դրանց հետևանքով իրեն պատճառվող վնասներին։

«ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները»,– ասում է Սարգսյանը` միաժամանակ խոստանալով. «Վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում Ալեքսանդր Սարգսյանին և մեկ շաբաթ ժամանակ էր տվել`ապօրինի կերպով ձեռք բերված դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու համար:

Լրահոս
0