00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերը Տավուշում անհանգիստ է եղել. Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական գյուղերի վրա

© Sputnik / Aram NersesyanСело Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցնող գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա։ Հայկական գյուղերում խուճապ չկա։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գյուղերում դարձյալ անհանգիստ է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կոթի և Բաղանիս գյուղերի ղեկավարները։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքով` գյուղը կեսգիշերին մոտ ադրբեջանական դիրքերից շուրջ 1 ժամ, որոշ ընդհատումներով գնդակոծվել է։

Այս պահին գյուղում ճշտվում են հակառակորդի կրակոցներից հասցված վնասները։ Կոթիի գյուղապետը հայտնեց, որ գյուղում անվտանգ տարածք չկա։ Ամբողջ գյուղը դիտարկվում է ադրբեջանական դիրքերից։

Село Баганис - Sputnik Արմենիա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

Եվ այդուհանդերձ, վախի ու խուճապի տրամադրություններ կոթեցիների մեջ չկան։ Գյուղն անհանգիստ գիշերվանից հետ արթնացել է ու շարունակում է ապրել բնականոն կյանքով։ Գյուղացիներն աշխատում են, երեխաները` դպրոց ու մանկապարտեզ գնում։

«Խուճապի մատնվողները վաղուց գյուղում չեն ապրում»,– մեր հարցին ի պատասխան ասաց Ֆելիքս Մելիքյանը։

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ անցնող գիշերը գյուղում վերջին օրերի համեմատ ավելի հանգիստ է անցել։ «Կրակոցներն եղել են, բայց ոչ շատ։ «Այս գիշեր համեմատաբար հանգիստ է անցել։ Բայց ադրբեջանական կրակոցները լռել են միայն հայկական կողմի պատասխան կրակոցից հետո»,– ասաց գյուղապետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Նախօրեին Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։ Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Լրահոս
0