Նիկոլ Փաշինյան

Իմ` վարչապետ ընտրվելուց հետո այդ երևույթն իսպառ վերացել է. Նիկոլ Փաշինյան

306
(Թարմացված է 21:35 16.09.2018)
Փաշինյանը հակադարձեց Իլհամ Ալիևին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնք միաժամանակ հայտարարել էին, թե նա բռնապետ է։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իլհամ Ալիևն ու իր հայաստանյան նախկին կոլեգան գրեթե միաժամանակ հարցազրույց տվեցին և ինձ մեղադրեցին բռնապետ լինելու մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` երրորդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը չի եղել այնքան ազատ, որքան այսօր է։ Մինչև իմ վարչապետ դառնալը հեռուստաընկերությունների լրատվական բլոկը ճշտել են Բաղրամյան 26-ի հետ։ Իմ` վարչապետ ընտրվելուց հետո նման երևույթն իսպառ վերացված է»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ իր աշխատակազմը որևէ կոնտակտ, որևէ հարաբերություն չունի հեռուստաընկերությունների հետ, միակ բացառությունը, որի հետ ինչ-որ կոնտակտ է ունենում, Հանրային հեռուստաընկերությունն է, որը պետական բյուջեից ֆինանսավորվող կառույց է։

«Ուրիշ որևէ հեռուստատեսություն չի կարող ասել, թե որևէ բովանդակային կոնտակտ կա իրենց հետ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց` եթե իմանա` որևէ մեկն ունի այդպիսի կոնտակտ, որը կաշկանդում է նրանց աշխատանքը, կպատժի։

306
թեգերը:
Իլհամ Ալիև, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան