Նիկոլ Փաշինյան

Ոչ թե գյուղացին պետք է խնդրողի դերում լինի, այլ գործարանը. Փաշինյան

190
(Թարմացված է 13:09 18.09.2018)
ՀՀ վարչապետը կարծում է, որ հողի արդյունավետությունը պետք է բարձրացնել և օգնել գյուղացուն, որպեսզի նա ճիշտ տեսակի խաղող մշակի:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ կատարած այցի ընթացքում ծանոթացավ խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը:

«Երկում կա խաղող, որը մթերվում է 400-430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք պլանավորման խնդիր ունենք: Մենք պետք է օգնենք գյուղացիներին, որ իրենք որոշակի սորտի փոփոխություն անեն. ոչ թե գյուղացին խնդրողի դերում լինի, այլ գործարանը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` այսօր գինու արտադրության ոլորտում փաստորեն խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք։

«Եվ պատկերացնո՞ւմ եք` խաղողը մթերում են ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի այն խաղողը, որը մթերում են 130-140 դրամով: Այսինքն՝ հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք: Կառավարությունը այստեղ և՛ խորհրդատվական, և՛ որոշակի գործիքներով աջակցություն պետք է ցուցաբերի»,- ասաց նա:

Վարչապետը խաղողի մթերման հետ կապված խնդիրները նաև քննարկեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:

Փաշինյանը նշեց, որ խաղողի մթերման խնդիրը պետք է կանոնակարգել, որպեսզի գյուղացու շահույթը պարբերաբար աճի:

190
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խաղողագործներն ընդդեմ «Արարատ» գործարանի. ինչու՞ է Արմավիր–Երևան մայրուղին փակվել
Հայկական խաղող. ի՞նչ է պետք անել, որպեսզի այն «չխժռեն»
Գնդակի վերածված ժամանակակից լոլիկները. ո՞ւր են կորել հայկական ջրալի տեսակները