Տիգրան Բալայան

Հայաստանը Ադրբեջանին սանձելու հարցով դիմել է ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Կասպշիկին

299
(Թարմացված է 18:17 15.09.2018)
Հայաստանի սահմանամերձ գյուղերի ու ավտոճանապարհների գնդակոծությունների փաստերը հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին։

Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին ՀՀ ԱԳՆ–ն տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Սա ուղիղ հետևանք է Ադրբեջանի կողմից արդեն 2 տարի շարունակ այն պարտավորությունների չկատարման, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով` Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում։ Սա անպատժելիության մթնոլորտ է, ինչից ոգևորվում է Ադրբեջանը և շարունակ չի կատարում իր պարտավորությունները», — ասաց Բալայանը` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն Ադրբեջանին սանձելու գործում լուրջ անելիք ունեն:

Նրա խոսքով` քանի դեռ խաղաղությանը նպաստող մթնոլորտի պայմանները չեն ձևավորվել, քանի դեռ պարտավորությունները չեն իրականացվել, այս իրավիճակը կրկնվելու միտում ունի։

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

299
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (65)
Ըստ թեմայի
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին. օրը հայտնի է
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ
Արցախը` բանակցություններում. Ադրբեջանին պետք է «համոզել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով
ԵԱՀԿ խումբը կհանդիպի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ
Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է սահմանային լարվածության թեման

sys_stories