Սամվել Բալասանյան

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մոտ ապագայում հրաժարական կտա. «Ժողովուրդ»

92
(Թարմացված է 10:29 15.09.2018)
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը տեղեկությունը աբսուրդ է որակել:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է առաջիկայում հրաժարական ներկայացնել: Նրան այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ աշխատել, մանավանդ, երբ վարչապետն էլ առանձնապես ոգևորված չէ Բալասանյանին այդ պաշտոնին տեսնելու հարցում:

Հիմա Բալասանյանը վերջին ժամանակներս բավական պասիվացել է, նույնիսկ սկսել է գրեթե չշփվել իր թիմակիցների հետ: Սպասվում է` Բալասանյանը հրաժարականը կներկայացնի սեպտեմբերից հետո, քանի որ սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է, ուստի քաղաքապետը «ձգելու է» մինչեւ այդ օրը:

Հիշեցնենք` այս տարվա հուլիսին նա ասել էր, որ ինքը «նույն պահին» հրաժարական կտա, եթե վարչապետը հորդորի: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանին, որն էլ փոխանցեց. «Աբսուրդի հասնող տեղեկություն է, նման բան չկա, ինքը աշխատում է, այսօր էլ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել»:

 

92
թեգերը:
Գյումրի
Ըստ թեմայի
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելեց Գյումրու ռազմակայան
Գյումրու քաղաքապետը «մեսիջով» է խոսում Փաշինյանի հետ. ծանր կնստի նրա վրա. «Հրապարակ»
Գյումրու տեքստիլը կարող է հասնել Կուրսկ. պետք է միայն հնարավորություն ստեղծել
Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել․ «Ժողովուրդ»
Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու լուրին
Սերժ Սարգսյանին, եղբորը և Ռոբերտ Քոչարյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից
Գյումրու դպրոցի տնօրենին կալանավորեցին