Արցախ

Ամառը չի հեռանում, օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

94
(Թարմացված է 09:06 15.09.2018)
Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԵՐԵՎԱՆ, 15 Սեպտեմբեր — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Սեպտեմբերի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:

Երևան քաղաքում սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

94
թեգերը:
Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (290)