00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լռությունն անհանգստացնում է. քաղտեխնոլոգը` ՀՀ–ի և ՌԴ–ի «փայլուն» հարաբերությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահի հայաստանյան այցը, ինչի մասին արդեն հաղորդել է Դմիտրի Պեսկովը, շատ հարցերի պատասխան կտա։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Չնայած Հայաստանի վարչապետի հայտարարությանը` Մոսկվայի և Երևանի հարաբերությունները դժվար է «փայլուն» անվանել, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Ես, մեղմ ասած, համաձայն չեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն հարցում, որ մենք փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ աշխարհաքաղաքական խաղացողների հետ։ Այդ դեպքում ինչ-որ քայլեր կլինեին, իսկ ես դրանք չեմ տեսնում այս երկրներից», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` Վրաստանի հետ խնդիրներ կան հացահատիկի ցամաքային տեղափոխության հարցում։ Կարևորագույն հարևանի և գործընկերոջ` Իրանի հետ Հայաստանը նույնպես ինչ-որ առաջխաղացում չունի։

Բացի այդ, ամբողջ աշխարհը փորձում է հարաբերությունները կարգավորել Չինաստանի հետ։ Նրա խոսքով` Հայաստանի նախկին իշխանությունների օրոք դրանք նույնպես այդքան սերտ չեն եղել, բայց հիմա այդ ուղղությամբ պետք է աշխատել։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сeнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ի՞նչ մնաց փակ դռների հետևում

Ինչ վերաբերում է Փաշինյանի ռուսաստանյան այցին, ապա դրա արդյունքներն առայժմ տեսանելի չեն։ Ռուսական ԶԼՄ-ներում այդ կապակցությամբ առայժմ ուղերձներ չկան։

«Այդ լռությունը նույնպես անհանգստացնում է ինձ։ Լավ լուրեր չկան, թեև վատ լուրեր էլ չկան», — ասաց Քոչարյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը, որի մասին հայտնել է նրա մամուլի քարտուղարը, շատ բան կարող է նշանակել։

Բայց շատ բան կախված է ժամանակից։ Պուտինը կհանդիպի՞ միայն այսօրվա իշխանությունների, թե՞ նաև նախկին ղեկավարության հետ։

«Դրանից կախված կլինի այցի նշանակությունը», — նշեց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունում առկա խնդիրները պայմանավորված են փորձի բացակայությամբ։ Դա հաշվի առնելով` կարելի է սովորել առանց կորուստների ունենալ լավ խորհրդականներ, փորձառու մասնագետներ և տեղակալներ։ Գոյություն ունեն նման լուծումներ և ձևաչափեր, միջազգային պրակտիկայում դա անցած փուլ է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են 2018 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հայաստանի իշխանափոխությունից հետո սա նրանց երրորդ հանդիպումն էր։ ՀՀ վարչապետը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

Փաշինյանն ընդգծեց` Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։

Լրահոս
0