Ռոբերտ Քոչարյան

4 մլրդ դոլարի մասին առասպելը. Ռոբերտ Քոչարյանը խոսել է իր ունեցվածքի մասին

657
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է իր և իր ընտանիքի ունեցվածքի մասին տարածված լուրերին:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի և ինչ չունի մեր ընտանիքը: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

«Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը»,- անդրադառնալով իր ընտանիքին կարողությունների մասին մամուլում առկա լուրերին` ասել է Քոչարյանը:

Խոսելով իր հարստության մասին` Քոչարյանը կարծիք է հայտնել, որ նույն կարողություններով այսօր Հայաստանում ևս երկու հարյուր ընտանիք կգտնվի: Իսկ իր որդիների բիզնեսի մասին լուրերը, մասնավորապես այն տեղեկությունները, թե ժամանակին Հայաստան  բջջային հեռախոսներ ներմուծելու մենաշնորհը պատկանում էր իր ավագ որդուն, Քոչարյանը «կատարյալ անհեթեթություն» է որակել:

657
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս է հարստացել Ռոբերտ Քոչարյանը. Վանեցյանի սենսացիոն բացահայտումը
«…Որը կառավարվում է դիլետանտների կողմից». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը
Ռոբերտ Քոչարյանի անձնագրի հարցն «օրակարգում է». ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել
Հարությունյանին չեն քննարկել, իսկ Քոչարյանի՞ն․ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ զրույցի մասին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն Հայաստանից չհեռանալու արգելքը