ՀՀ ԱԺ. արխիվային լուսանկար

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. առիթը գաղտնալսումներն են

107
(Թարմացված է 10:44 13.09.2018)
Խորհրդարանի պատգամավորների 25%-ից ավելին ԱԺ նախագահին առաջարկել է արտահերթ նիստում քննարկել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Այսօր, ժամը  12:00-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Այս մասին խորհրդարանի հերթական նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա հայտնեց, որ այդ առաջարկով իրեն են դիմել ԱԺ պատգամավորների ավելի քան ¼-ը, ինչպես պահանջում է ԱԺ Կոնոնակարգ օրենքը:

Բաբլոյանի խոսքով` արտահերթ նիստի օրակարգում  «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատավարության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու» հարցն է:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը և կազմը կորոշվի Ազգային ժողովը որոշմամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

107
թեգերը:
ԱԺ, Սասուն Խաչատրյան, Արա Բաբլոյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
թեմա:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (38)
Ըստ թեմայի
Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան
Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց. Վանեցյան
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան