Սակրավոր

Սիրիա կմեկնեն մոտ 100 զինվորական. Տոնոյան

91
Սիրիա մեկնող մասնագետների թվում սակրավորներ ու բժիշկներ են։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հումանիտար առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն մոտ 100 հայ զինվորական։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, նրանց գործունեության ապահովման համար նաև անվտանգություն ապահովող անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցելը բխում է մեր ազգային շահերից»,- ասաց Տոնոյանը:

Ժամկետները դեռ հայտնի չեն, հիմա տեղակայման ու տեխնիկական ապահովության համար իրավական բազա է պատրաստվում, ինչը հայկական կողմի համար շատ կարևոր է։

91
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Տոնոյանն ասել է` ինչ խումբ է մեկնելու Սիրիա և ինչ խնդիր են իրականացնելու այնտեղ
Խաղաղ «դեսանտ». ո՞վ է հոգում Սիրիա մեկնող հայկական պատվիրակության ծախսերը
Հայաստանը կհամագործակցի ՌԴ–ի հետ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում
Փաշինյանի` «սիրիական» ձիով քայլը. պե՞տք է սպասել արդյոք Անկարայի հետ երկխոսության
Փաշինյանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելություն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում