Բաղանիս

Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի Բաղանիս գյուղը. գյուղացիներն ավելի զգուշավոր են դարձել

1457
(Թարմացված է 13:00 12.09.2018)
Բաղանիսի գյուղապետը հայտնում է, որ արդեն մեկ շաբաթ է` գյուղը կորցրել է անդորրը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Արդեն շուրջ մեկ շաբաթ է` ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղն ու միջպետական ճանապարհի հարակից հատվածը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Նրա խոսքով` 2018թ-ի ապրիլից մինչև սեպտեմբեր հրադադարի ռեժիմը չի խախտվել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Բայց սեպտեմբերի 2-ից սկսած հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է։

Սահակյանը հայտնեց, որ ամեն օր երեկոյան ժամերին, մինչև կեսգիշեր ադրբեջանական դիրքերից գյուղի ուղղությամբ 5-15 րոպե տևողությամբ կրակոցներ են հնչում։

Միաժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ Facebook սոցիալական ցանցում գրել է, որ ի տարբերություն նախորդների, Հայաստանի նոր իշխանություններն այս հարցով նույնիսկ չեն էլ հետաքրքրվել։ Հանրությունն էլ նոր իշխանությունների նման գործելակերպը չի քննադատում։

«Ինչքան առաջ ամեն կրակոցը դառնում էր բուռն քննարկումների ու իշխանություններին քլնգելու թեմա, այնքան կատարյալ անտարբերություն է հիմա»,- գրել է նա։

Ըստ Բաղանիսի գյուղապետի` թեև կրակոցների հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան, բայց Բաղանիսն արդեն մեկ շաբաթ է` կորցրել է անդորրը, գյուղացիներն ավելի զգոն ու զգուշավոր են դարձել։

1457
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (144)
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց` շատ շուտով հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջ հետ
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին. օրը հայտնի է
Ոստիկանության զորքի հաջորդ խումբը մեկնեց հայ–ադրբեջանական սահման. տեսանյութ
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

457
(Թարմացված է 01:50 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

457
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Անտոնիո Գուտերեշ

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

55
(Թարմացված է 01:50 29.09.2020)
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

55
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ
Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ
Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր