Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը շտապեց քննադատության հարցում. ՀՀ ՊԵԿ ղեկավար

384
(Թարմացված է 13:56 10.09.2018)
Հայաստանը Վրաստանի հետ համեմատել կարելի է, սակայն ոչ այդպես միակողմանի, ընդգծեց ՊԵԿ ղեկավար Անանյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ռուբեն Վարդանյանի` Հայաստանի հարկային համակարգի մասին քննադատությունը մակերեսային էր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Հանդիպմանը քննադատական ելույթ է ունեցել միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ Հայաստանում հարկային համակարգը ավելի բարդ է, քան հարևան Վրաստանում։ Հայաստանում 18 հարկ կա,
Վրաստանում` ընդամենը 6։

Անանյանն անդրադարձավ այս դիտարկմանը. Հայաստանում ոչ թե 18 հարկատեսակ կա, այլ 6` շահութահարկ (բիզնեսի համար), եկամտահարկ (քաղաքացիների համար), ԱԱՀ, ակցիզ, ինչպես նաև հողի և գույքի (ավտոմեքենայի և անշարժ գույքի)։

Փոքր բիզնեսի և գործունեության որոշ տեսակների համար (տաքսի, վարսավիրանոց և այլն) արտոնագրային հարկ է գործում։ Դրանք ոչ թե այլ հարկատեսակներ են, այլ ավելի շուտ այլ հարկային ռեժիմներ, պարզաբանեց Անանյանը։ Այդպիսով, ձեռնարկությունը կամ շահութահարկ և ԱԱՀ է վճարում, կամ շրջանառության հարկ, կամ արտոնագրային հարկ, բայց ոչ բոլորը միասին։ Այլ կերպ ասած, բիզնեսը գործ ունի նույն 6 հարկի հետ։

«Հայաստանում այլ հարկատեսակներ ևս կան։ Սակայն փաստացի դրանք ոչ թե հարկեր են, այլ վճարներ։ Երբ դրանք մտցրին հարկային օրենսգրքի մեջ, վերանվանեցին հարկերի։ Օրինակ` օգտակար հանածոների արդյունահանման հարկ։ Վրաստանում այն ևս կա, սակայն այն ֆորմալ ոչ թե հարկ է կոչվում, այլ վճար», — պարզաբանեց Անանյանը։

Վրաստանում ընդհանուր առմամբ հարկային համակարգն իսկապես ավելի պարզ է, քան Հայաստանում։ Սակայն դա պետք չէ աբսոլյուտի հասցնել, նկատեց Անանյանը։

Բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանում։ Մասնավորապես, ինչպես նշվում էր ավելի վաղ, նախատեսվում է կրճատել հարկային ռեժիմների քանակը և պարզեցնել մի շարք ընթացակարգեր։

384
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Կիսով չափ «Ատլանտը». Ռուբեն Վարդանյանը բիզնես համայնքի «փայատեր» է դարձել
Ռուբեն Վարդանյանը կրկին ավտոմոբիլաշինական ընկերության ղեկին է
Ռուբեն Վարդանյանը խոսեց Նիկոլ Փաշինյանին սատարելու և ԱԱԾ բացահայտումների մասին
Ռուբեն Վարդանյանը հոդված է գրել ու Հայաստանի իրավիճակը «բեկումնային պահ» անվանել
Ռուբեն Վարդանյանը հերթական ներդրումը կանի Դիլիջանում
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

19
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

19
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա
Շառլ Ազնավուրի հրապարակ, արխիվային լուսանկար

Շառլ Ազնավուրի հրապարակում նոր աստղեր կհայտնվեն

23
(Թարմացված է 18:01 12.07.2020)
Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։ Աստղերի բացման արարաղությունները կմեկնարկեն այս ամիս։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Երևանի Ազնավուրի հրապարակում հայ կինոյի աստղաբույլը կհամալրվի երկու նոր աստղերով՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի։ Նոր աստղերի բացման արարողությունը մեկնարկում է հուլիսից «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։

Հիշեցնենք՝ կինոփառատոնը ծրագրված է անցկացնել նոյեմբերի 1-8-ը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև այդ համավարակի պարտադրած սահմանափակումները գոնե մասնակի կվերացվեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրանի» թիմը նաև այլ սցենարներ ևս քննարկել է, եթե նոյեմբերին փառատոնն անցկացնելը հնարավոր չլինի կորոնավիրուսի պատճառով՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի։ Առայժմ, փառատոնը շրագրված է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։

Ազնավուրի հրապարակն ու Նիկոլայ I-ի Արարատը. Հայաստանն ինչով կզարմացնի զբոսաշրջիկին

Նշենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Դրա տարածումը կանխելու համար աշխարհում բազմաթիվ հայտնի ու մասսշտաբային մարզական ու մշակութային միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Մեկ տարով հետաձգվել են անգամ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։

23
թեգերը:
Երևան, կինո, Հրանտ Մաթևոսյան, Շառլ Ազնավուր
Ըստ թեմայի
Կինոյի հայ–ռուսական հիմնադրամի ապագան. մանրամասնում է Մակունցը
Հայ ոստիկանները ռուսաստանցի կինոգետին վերադարձրել են գողացված գումարը
Հայ ճարտարապետների նախագծով «շուռ տված» կինոթատրոն կկառուցվի Մոսկվայի սրտում
Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել

Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

0
(Թարմացված է 18:58 12.07.2020)
Արամ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 49-ամյա Արամ Վարդանյանին, որը քրեական աշխարհում հայտնի է «Վստրեչի ապեր» մականունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք`ոստիկանությունը մարտի 9-ին հետախուզում էր հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրել էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

0
թեգերը:
Ձերբակալում, Հայաստան, հետախուզվող, ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել