00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրակաշառք տեսել են բոլորը. ինչպես են պատգամավորներն ուզում վերացնել կաշառքի հաղթարշավը

© Sputnik / Aram NersesyanВнеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ում ելույթ ունեցած բոլոր պատգամավորները հայտարարեցին` Հայաստանում ընտրակաշառք տվել են ու վերցրել, բայց այդ երևույթը պիտի վերանա:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ընտրակաշառք տալն ու ստանալը պետք է խստորեն պատժվի: Այս հարցի շուրջ այսօր ԱԺ-ում ընտրական հանցագործությունների նկատմամբ սահմանված պատիժների խստացմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ բոլոր պատգամավորները համակարծիք էին: Բայց ընտրակաշառք ընդունելու խոստում տալուն վերաբերող դրույթը բուռն քննարկման արժանացավ:

Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Տվող և վերցնող չպիտի լինի. ի՞նչը կարող է ընտրակաշառք դիտարկվել Հայաստանում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ այդ հարցի վերաբերյալ երեկ, նախնական քննարկման ժամանակ իրենք արդեն դիրքորոշում հայտնել են, բայց նախագիծը մնացել է նույնը: ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ մտավախություն հայտնեց, որ այդ ձևակերպումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ կարող է դառնալ:

«Կասե՞ք ինձ` խոստումն ընդունելն ինչպես է դրսևորվելու: Կաշառքը ստանալը հստակ է, պահանջելն էլ կարող է ինչ-որ հստակության աստիճան ունենալ, կաշառք տալն էլ հստակ է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ «կաշառք խոստանալ» ձևակերպումն իրավաբանորեն որևէ կերպ չի հստակեցվում:

ՀՀԿ-ական պատգամավորը կոչ արեց մինչև նախագծի երկրորդ ընթերցումը հստակեցնել խնդրահարույց ձևակերպումները, քանի որ այն ստվերում է նախագծի դրական կողմերն ու այն դարձնում խնդրահարույց:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ տարիներ շարունակ ականատես է եղել ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների երևույթներին:

«Որպես նախկին լրագրող` ես տեսել եմ, որ տարիներ շարունակ մեր քաղաքացին ընտրել է մի քաղաքական ուժի,բայց ընտրակաշառքի հետևանքով ընտրվել է մեկ ուրիշը»,- ասաց նա` հավելելով, որ առաջարկվող խիստ սանկցիաները կարող են կանգնեցնել ընտրակաշառքների հաղթարշավը:

Հիշեցնենք` կառավարության առաջարկով այսօր գումարված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը, որն ուղղված է ընտրակաշառքների համար պատիժները խստացնելուն:

Оптово-розничный рынок Привоз в Симферополе - Sputnik Արմենիա
Վարո՞ւնգ, թե՞ կարկանդակ. քաղաքական ուժերը քննադատում են ընտրակաշառքն արգելելու նախագիծը

Օրինագծով առաջարկվում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։

Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար: Նախագծերի ընդունումն անհետաձգելի կարգով ընդունելը իշխանությունը պայմանավորում է Երևանի ավագանու ընտրություններն արդեն նոր օրենքներով անցկացնելու անհրաժեշտությամբ:

Լրահոս
0