00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նոր պայմաններ կառաջարկի արևային կայանների կառուցման համար

© Sputnik / Aram NersesyanСолнечные панели в Талине
Солнечные панели в Талине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի նախագծեր իրականացման փուլում են, սակայն արևային էներգիան Հայաստանում առաջվա պես շատ քիչ տոկոս է կազմում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունն ուզում է նոր պայմաններ առաջարկել արևային կայանների կառուցման համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

«Առաջարկություն կներկայացնենք ՀԾԿՀ-ին, որ մինչև 2020 թ. հունվարի 1-ը 100 մեգավատտ գումարային հզորությամբ արևային կայաններ կառուցվեն»,- ասաց նա։

Մասնավորապես, մինչև հինգ մեգավատտ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին` 23,8 դրամ (առանց ԱԱՀ)։ Սա ավելի քիչ է, քան նախկինում։ Առաջին 10-ը արևային կայանները (1 ՄՎտ հզորությամբ) 42,6 դրամ սակագին էին ստացել 1 կՎտ/ժ-ի դիմաց։ Սակայն 23,8 դրամն էլ ամենաբարձր սակագներից է հանրապետության էլեկտրակայանների համար։

Ինչպես կարելի է արևային էներգիան օգտագործել Հայաստանում - Sputnik Արմենիա
Արևային էներգիայի օգտագործման հեռանկարները Հայաստանում

«Սա ինչ վերաբերում է մինչև 5 ՄՎտ կայաններին։ Իսկ ավելի խոշորների համար սակագինը կհաստատվի ներդրողների հետ բանակցությունների արդյունքում», — ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն սկսել են իրականացնել 1 ՄՎտ հզորությամբ արևային 10 կայանների շինարարությունը։

2018 թվականի հուլիսին էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր է ստորագրել ավելի խոշոր կայանի` 55 ՄՎտ հզորությամբ արևային «Մասրիկ-1» էլեկտրակայանի շինարարությանն աջակցելու համար։ Կայանի շինարարությունն իրականացնելու է նիդեռլանդա-իսպանական կոնսորցիումը։ Միջազգային տենդերի ժամանակ ՀՀ էլցանցերի համար նրանք ամենացածր գինն էին առաջարկել` 1 ԿՎտ/ժ-ի դիմաց ընդամենը 4,2 ցենտ (մոտ 20 դրամ)։

Բացի այդ, հանրապետությունում մինչև 150 ԿՎտ հզորությամբ արդեն մի քանի տասնյակ ավտոնոմ արտադրող կա։ Դրանք տնային տնտեսություններն են ու փոքր բիզնեսը, որոնք սեփական կարիքների համար արևային վահանակներ են տեղադրում իրենց տանիքներին։

Այդուհանդերձ, արևային կայանները Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության միայն 0,007%-ն են կազմում (2017 թվականին մոտ 540 հազար ԿՎտ/ժ)։

Լրահոս
0