Ջահ

2018 թվականի ամռանը Հայաստանը ռեկորդային մեծ քանակությամբ էլեկտրականություն է սպառել

47
(Թարմացված է 15:18 29.08.2018)
Հայաստանին պետք չէ արտասահմանից էլեկտրականություն գնել, նույնիսկ այն դեպքում, երբ Հայկական Ատոմակայանը պլանային վերանորոգման մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանում 2018 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի ներքին սպառումը հասել է աննախադեպ մակարդակի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Տարվա սկզբին էլեկտրականության սպառման անկում էր գրանցվել, ինչը կապված էր անոմալ տաք ձմռան հետ։ Իսկ ահա ամառը շոգ է, այդ պատճառով սառնարաններն ու օդորակիչները ամբողջ ուժով են աշխատել։

Այնուամենայնիվ, էլեկտրականություն ներկրելու անհրաժեշտություն գրեթե չի եղել նույնիսկ պլանային վերանորոգման ժամանակ` Հայկական Ատոմակայանի աշխատանքի ժամանակավոր դադարի ֆոնին։ Նշենք, որ երևանյան ՋԷԿ–ն էլ հիմա պլանային վերանորոգում է անցնում։

Նախարարն ընդգծեց, որ երկրի էներգահամակարգը կարողացել է լրացնել այդ հզորությունն ու ապահովել բոլոր սպառողներին։

Հիշեցնենք` 2017 թվականին Հայաստանում 5 միլիարդ 620 միլիոն կՏտ.ժամ էլեկտրաէներգիա է սպառվել։ Դա մոտ 5,5%–ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։

47
թեգերը:
Արթուր Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ պիտի անեն ԱԷԿ–ն ու «Էլցանցերը», որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիան էժանանա
Հայկական ԱԷԿ–ի հիմնանորոգումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել
ԱԷԿ–ի շահագործման հայկական փորձը եզակի է. նախարարի խորհրդական
Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ
2018 թվականին ԱԷԿ–ը կվերանորոգվի. դրությունը պիտի փրկեն գետերը, եթե վարարեն
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

5
(Թարմացված է 19:21 22.09.2020)
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

5
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար
Տոնոյանի ու Մնացականյանի գլխավորությամբ միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել

Տոնոյանի ու Մնացականյանի գլխավորությամբ միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել

1
(Թարմացված է 19:14 22.09.2020)
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկվել նախարարների գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Межведомственная консультация между МО и МИД РА (22 сентября 2020). Еревaн
Միջգերատեսչական խորհրդակցություն

«Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պետք է ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները. ԱՀ նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանին

Межведомственная консультация между МО и МИД РА (22 сентября 2020). Еревaн
Միջգերատեսչական խորհրդակցություն

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին

1
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տարածաշրջանային հակամարտություններն ազդում են միջազգային անվտանգության վրա․ Տոնոյան
Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան
Ինչու է Ալիևը դժգոհում բանակցային գործընթացից, և ինչ է թաքնված այդ դժգոհության հետևում