00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

© Photo : BlognewsСурик Хачатрян
Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննիչները պարզել են, որ երիտասարդը կեղծ ատեստատով է ընդունվել համալսարան։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի քննության վարչության (ԶՔԳՎ ԿԳՎ) վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանին՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով պետական կառույցները թշնամացել են. «Ժողովուրդ»

Նախնական քննության տվյալներով՝ Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև` նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ` 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Տ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ((իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում) և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ((փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննությամբ հնարավոր չի եղել պարզել մեղադրյալ Տ.Խաչատրյանի գտնվելու վայրը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Տրդատ Սուրիկի Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Վերջինիս նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Տրդատ և Տիգրան Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։
Սուրիկ Խաչատրյանը մարզպետ էր նշանակվել 2004 թ-ին։ 2013 թ. հունիսի 6-ին կառավարության որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ 2014թ-ին` կառավարության որոշմամբ` վերանշանակվել նույն պաշտոնում։ 2016 թ. հոկտեմբերի 6-ին Խաչատրյանը դարձյալ հրաժարականի դիմում էր ներկայացրել ու ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ Գորիսի տարածքային կազմակերպության ղեկավարն է և ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահը։

Լրահոս
0