00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող լոլիկն ինքնուրույն աճի․ հայ ուսանողների ստեղծած համակարգն արտասահմանյանից էժան կլինի

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցВыращивание овощей в теплицах
Выращивание овощей в теплицах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմոցների համար նախատեսված համակարգը շատ ավելի էժան կլինի, քան արտասահմանյան նմանատիպ համակարգերը։ Բացի այդ, եթե հանկարծ համակարգը խափանվի, կան մարդիկ, որոնց հնարավոր կլինի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայ ուսանողական ստարթափը ջերմոցների ավտոմատացման համակարգ է մշակել։ Աշխարհում նման տեխնոլոգիաներ շատ կան, բայց տեղականն ավելի էժան է լինելու, իսկ եթե ինչ-որ բան փչանա, կարելի է արագ կանչել ստեղծողներին։

«Մեր համակարգը կառավարում է հողի ու օդի հաղորդիչները։ Նախ տեղեկություն է հավաքում հողի խոնավության ու թթվայնության մասին։ Իմանալով դա՝ կարելի է ոռոգման օպտիմալ ռեժիմ ընտրել։ Հետո չափում ենք օդի խոնավությունն ու ջերմաստիճանը, CO2-ի պարունակությունը, քամու ուժգնությունն ու ուղղությունը, լուսավորությունը։ Դա անհրաժեշտ է ջեռուցման ռեժիմն ընտրելու համար», — ասում է SmartGreen ստարթափի համահիմնադիր, բակալավրիատի ուսանող Մհեր Երզնկանյանը։

Նա նախագիծը սկսել է մագիստրատուրայի ուսանողուհի Մերի Թումանյանի հետ։

© Sputnik / Aram GareginyanԱվտոմատացման համակարգ
Прибор для автоматизации теплиц, собранный армянскими студентами - Sputnik Արմենիա
Ավտոմատացման համակարգ

Ոռոգումն ու ջեռուցումն էլ է ավտոմատացվում։ Դրանց համար կարելի է նախապես ռեժիմ ընտրել ու համակարգ մուտքագրել։ Դրանից հետո համակարգը կպահպանի պետք եղած ջերմությունն ու խոնավությունը և կջրի խիստ ժամանակացույցով։

«Մենք ուզում ենք, որ համակարգը հնարավորինս պարզ լինի, որպեսզի գյուղացիները ստիպված չլինեն հատուկ սովորել դրա ինտերֆեյսը։ Առանց դրա էլ աշխատանքը շատ է, ամեն օր սովորելու բան կա», — ավելացրեց Մհերը։

Озонатор - Sputnik Արմենիա
Հայ ուսանողների «կախարդական փայտիկը» թույնը մաքուր ջուր է դարձնում

Մհերն ու Մերին ուզում են նաև բջջային հավելված ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա նույնիսկ հեռախոսով հետևել ջերմոցին։

Համակարգը հնարավոր կլինի կառավարել ոչ միայն համացանցի, այլև լոկալ ցանցի միջոցով, եթե հանկարծ կապի հետ խնդիրներ առաջանան։ Դա կհեշտացնի լեռնային ու սահմանամերձ գյուղերում ապրողների աշխատանքը։

Իհարկե, առանց համացանցի հնարավոր չէ տվյալներ հավաքել ու դրանք հաղորդել սերվերին։ Բայց համակարգը կարող է նաև լոկալ ցանցով աշխատել, իսկ երբ համացանցը միանա, կփոխանցի բոլոր հավաքած տվյալները։

Համակարգի նախատիպը ներկայացվել է Սևանա լճում անցկացվող Sevan Startup Summit 2018 միջազգային մրցույթի ժամանակ։ Մրցույթն իրականացվել է Եվրամիության Eu4Business ծրագրի, Գերմանիայի Միջազգային զարգացման գործակալության (GIZ), Startup Armenia հիմնադրամի և այլ կազմակերպությունների աջակցությամբ։ Նորույթն ուզում են շուտով փորձարկել ջերմոցներում։

Լրահոս
0