Դեն Բիլզերյան

Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել

474
(Թարմացված է 12:15 27.08.2018)
ՀՀ քաղաքացիություն է ստացել նաև նրա եղբայրը` Ադամը, իսկ հայրը` Փոլ Բիլզերյանը, արդեն մի քանի տարի է ունի հայկական անձնագիր։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հայաստան ժամանած ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը` Ադամ Բիլզերյանը, ՀՀ քաղաքացիություն են ստացել։

Նրանց հայրը` Փոլ Բիլզերյանը, արդեն մի քանի տարի է ունի հայկական անձնագիր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,–գրել է Բիչախչյանն այսօր հրապարակած 1–ին նկարի տակ։

«Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, ով մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն»,–2–րդ նկարն է մակագրել Բիչախչյանը։

Հիշեցնենք` պոկերի արքան, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր ժամանել է մայր հայրենիք։ Գիշերը Հայաստան ժամանած երիտասարդը եկել սեփական ինքնաթիռով։ Նրան ուղեկցում էր սևահեր մի գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը, եղբայրը` Ադամը և հայրը` Փոլ Բիլզերյանը։ Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։

Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։

474
թեգերը:
Դեն Բիլզերյան, Հայաստան
թեմա:
Պոկերի արքա Դեն Բիլզերյան (28)