Վեոլիա ջուր

«Վեոլիա ջուրը» վրդովված է. ընկերությունը չի ընդունում ոստիկանության մեղադրական ոճը

229
(Թարմացված է 15:16 30.08.2018)
ՀԾԿՀ պաշտոնյաների և «Վեոլիաջուր» ՓԲԸ–ի վերաբերյալ աղմկահարույց հաղորդագրությունը ստիպել է ընկերությանը պատասխան հայտարարությամբ հանդես գալ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերքում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը՝ ընկերության աշխատակիցների կողմից չարաշահումներ անելու և կաշառք տալու դիտավորության վերաբերյալ: «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել ևս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնել հիմա, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում:

Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու և կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,730,940,595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Բացի այս, պարզվել է նաև, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 և 3,245,442 դրամ գումար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։

229
Ըստ թեմայի
Ինչպես են մարդկանց խաբում վարկային միջնորդ կազմակերպությունները. նոր բացահայտում
Առողջապահության նախարարը նոր բացահայտում է արել. թանկարժեք ավտոմեքենա ու 100 մլն–ի պարտք
Նոր բացահայտում. Երևանի դպրոցներից մեկի տնօրենը միլիոններ է յուրացրել որդիների «միջոցով»
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. ինչպես է փող աշխատել ռեկտորը. տեսանյութ
Պետությունից թաքցված հարկերն ավելացել են ևս 600 մլն–ով. ՊԵԿ–ը նոր բացահայտում է արել
Միքայել Մինասյան. արխիվային լուսանկար

«89+1 գործով մեղադրյալներն» ու մայր օրենքը. Մինասյանը գտել է ամենամեծ մեղավորին

10
(Թարմացված է 20:04 05.07.2020)
Նա նշել է, որ անշուշտ, լինելու են մարդիկ, որոնք փորձելու են պաշտպանել «89+1-ի գործով մեղադրյալներին»։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն, ըստ Մինասյանի, կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։ Facebook– իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը։

«Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ»,–գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ անշուշտ, լինելու են մարդիկ, որոնք փորձելու են պաշտպանել «89+1-ի գործով մեղադրյալներին»։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն, ըստ Մինասյանի, կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպանները, դեսպանատներն ու ՀԿ-ները, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ 

«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին

Մինասյանը նշել է, որ ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը։ Իսկ 91–րդ ասելով` Մինասյանը նկատի ունի ՀՀ նախագահին, որին մեղադրում է անգործության մեջ։ 

«Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների»,–գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։

Նա նշել է, որ սխալվել է Սարգսյանի հարցում, և որ նա ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Մինասյանի կարծիքով` նախագահ ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց, և սա է, ըստ նրա, Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։

Հունիսի 30-ին Ազգային ժողովն 80 կողմ, 1 դեմ ձայնով  ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։

Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի։

Մինասյանը հայտարարեց` ժամանակին գործարքի մեջ է մտել Փաշինյանենց հետ, որ իր դեմ չգրեն

10
թեգերը:
Ստի վերջը, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Նախագահ, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Ծխախոտը մաքսանենգ չի եղել, պաշտոնյաներն էլ կապ չեն ունեցել. Մինասյանի տվյալները սխա՞լ են
Ո՞ւր են «հոսել» մաքսատան փողերը. Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Փաշինյանին և կնոջը
Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր
Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Վաղն ամենածանրաբեռնված օրն է. նախարար

19
Շուրջ 13 հազար դիմորդից 5000–ը միասնական քննություն են հանձնելու մաթեմատիկայից։ Նախարարը վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Բուհերի ընդունելության միասնական քննությունները շարունակվում են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում էջում գրառում է կատարել՝ տվյալներ հրապարակելով նաև վաղվա՝ միասնական քննություններին մասնակցող դիմորդների թվի մասին։

«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»,- գրել է նախարարը։

Նա նաև ևս մեկ անգամ խնդրել է դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորություն, դնել դիմակ, իսկ ծնողներին`քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներ չստեղծել։

«Ամեն ինչ շատ լավ է լինելու»,- լավատեսական նոտայով ավարտել է գրառումը Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2–ին և կավարտվեն հուլիսի 8-ին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն բուհ ընդունվելու համար։

Մինչև քննության մեկնարկը բոլորը կջերմաչափվեն, դիմորդներին կտրամադրեն դիմակ, ձեռնոց և գրիչ։

Քննությունները կանցկացվեն մեկ փուլով։

Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան

19
թեգերը:
մաթեմատիկա, բուհ, Քննություն, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Միասնական քննությունների օրերը հայտնի են
Միասնական քննությունները մեկնարկում են. պարսկերենից քննություն հանձնող չի լինի
Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը