ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: