00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք». Աշոտյանը` Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн
Армен Ашотян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի ձախողված փնտրտուքից հետո վարչապետը այնուհանդերձ գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին, նկատում է Աշոտյանը:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին և մաս–մաս վերլուծել այն։

«Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը»,–գրել է Աշոտյանը:

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի և չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ. Շարմազանով

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով «ԵՍ ու Ժողովուրդը» առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչություները և այլն:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին Փաշինյանի մոտեցմանը` Աշոտյանը նկատում է, որ ակնհայտ էր դառնում, որ վարչապետը հետևողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումներից բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն:

Այսինքն 100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի ձախողված փնտրտուքից հետո վարչապետը այնուհանդերձ գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին:

«Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտանգավոր էլեմենտ առաջացավ: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումները ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած:

Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի արտաքին քաղաքականության հարյուր օրերը. ինչպիսի՞ ափերի մոտ է լողում Հայաստանը

Երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտը, դա Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հրապարակում հաստատելու մասին խոստումն էր: Պարոն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը»,–գրել է Աշոտյանը:

Պատգամավորի կարծիքով` 100 օրվա ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն մսխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կապիտալը: Քանիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Ընդամենը երեք դրվագ հիշեցնեմ. ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը, ՌԴ ԱԳ նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ԱԳ նախարարին չընդունելը Լավրովի կողմից:

Երեկ վարչապետը նաև ասաց, որ Բրյուսել կատարած իր այցը չի քննադատվել: Թարմացնեմ Նիկոլ Փաշինյանի հիշողությունը: ԵՄ ղեկավար մարմինների հետ իր հանդիպումներն այնքան անհաջող էին և անարդյունավետ, որ անգամ ինքը բարձրաձայն խոսեց այդ մասին հենց օդանավակայանում: Հիշեցնեմ նաև, որ Հայաստան-ԵՄ ուժի մեջ մտած համաձայնագրով առ այսօր ՈՉ ՄԻ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբիստական ջանքերը, իհարկե, տեղին են, բայց դրա մասին բացեիբաց բարձրաձայնելը մանկամտություն է: Եթե Թրամփ-Փաշինյան հանդիպում ունենալու հույսը ԱՄՆ կոնգրեսականների ստորագրություններն են, բա որտե՞ղ մնաց այդ դեպքում իշխանափոխությունից հետո Հայաստանի հանդեպ իբր մեծացած ուշադրությունը և Նիկոլ Փաշինյանի ժպիտի մոգական ուժը՝ Թրամփերի զույգին Բրյուսելում բարևելուց։

Ամփոփելով վերոհիշյալը, ընդունեմ, որ սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային»,– ամփոփում է Աշոտյանը:

Լրահոս
0