Արթուր Բաղդասարյան

Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ–ը կոչ ու հայտարարություն ունեն

317
ՕԵԿ–ը ցանկանում է անշրջելի դարձնել հեղափոխության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն և կոչ է տարածել, որում կրկին իր աջակցությունն է հայտնել համաժողովրդական շարժմանը։

««Օրինաց երկիր» կուսակցությունը առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը:

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին` անշրջելի դարձնելու համար հեղափոխության արդյունքները»,–ասված է կոչ–հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 100 օրն ամփոփելու է հանրահավաքով, որը կկայան հունիսի 17–ին Երևանի Հանրապետության հրապարակում։

317
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը զարմացրել է տարօրինակ բառով. Ոսկանյանը փորձել է բացատրել դրա իմաստը
Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ է առաջարկում անտառները պահպանելու համար
Նիկոլ Փաշինյանը հրավիրում է հանրահավաքի. ո՞րն է խնդիրը
Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանները հույսը դնում են Նիկոլ Փաշինյանի վրա
Արխիվային լուսանկար. 26 փետրվարի, 2021

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ

7
(Թարմացված է 11:40 03.03.2021)
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը

7
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

41
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

41