«Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի

Բիզնեսի փոխարեն պուրակ, կամ ի՞նչ է Գյումրիում կառուցում Տաշիրի Սամոն

1060
(Թարմացված է 20:01 12.08.2018)
Ռուսաստանցի մեծահարուստ գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը Գյումրիում պուրակ կհիմնի:

ԵՐԵՎԱՆ, 12 Օգոստոս — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ռուսթավելի փողոցում, դեռ անցած տարի ձեռքբերված տարածքում, Տաշիր Գրուպի կողմից կհիմնվի պուրակ: Աշխատանքներն  արդեն ընթացքի մեջ են:

Ի դեպ, տարածքը ձեռք է բերվել մասնավորից՝ 2 տարբեր անձանցից: Ի սկզբանե  այդտեղ գործարարը նախատեսել էր կառուցել հասարակական օբյեկտ՝  ռեստորանային համալիր՝  հյուրանոցային մասով:

«Հետագայում այդ  ծրագիրը փոխվեց` որոշ հանգամանքների բերումով, և հիմա կա առաջարկություն. տարածքը  բարեկարգվելու է, վերածվելու է կանաչ գոտու»,-Sputnik Արմենիային ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝  փաստելով պուրակի տարածքը տրամադրվելու է համայնքին՝  անհատույց օգտագործման:

Տարածքում լինելու են ծառեր, խոտածածկ տարածք, փոքր շատրվան: «Միևնույն ժամանակ, ամրակայվելու է տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը: Ընթացքի մեջ են կառույցի վերականգնման նախագծային աշխատանքները: Առայժմ խոսքը գնում է միայն կառույցի պահպանմանը մասին, դեռևս ֆունկցիան որոշված չէ: Նախատեսված է կառույցի ամրակայման աշխատանքները սկսել 10-15 օրից»,-հավելեց պատասխանատուն:

Մեր  այն հարցին, թե բիզնեսի համար նախապես ձեռքբերված տարածքը պուրակի վերածելու որոշումը ինչքանո՞վ է  բիզնեսի տեսակետից շահավետ, Հենրիկ Գասպարյանը նշեց. «Տաշիր գրուպին եկամուտ չի տա, առավել ևս նրանք  պուրակն անվարձահատույց տրամադրում են քաղաքին:  Մենք համաձայնեցինք  նրանց այս որոշմանը,  քանի որ այդ տարածքում կանաչ գոտին բացակայում էր, և պուրակի կարիք  շատ  էր զգացվում»,-նշեց Հենրիկ Գասպարյանը` հավատացնելով, որ պուրակի որոշումը վերջնական է, տարածքն այլ բանի չի վերածվի:

  • «Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի
    «Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • «Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի
    «Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • «Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի
    «Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Տաշիր գրուպը» Գյումրիում պուրակ կհիմնի

Թե ինչու «Տաշիր գրուպի» սեփականատերն, այնուամենայնիվ, որոշեց հրաժարվել բիզնեսի գաղափարից, Հենրիկ Գասպարյանը չմանրամասնեց:

Հավելենք`  տարածքում կլինեն մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառեր:

1060
թեգերը:
Գյումրի
Ըստ թեմայի
Կարեն Կարապետյանը Գյումրիում այցելել է Ռուսթավելի փողոցի շինհրապարակ
Գյումրու քաղաքապետը «մեսիջով» է խոսում Փաշինյանի հետ. ծանր կնստի նրա վրա. «Հրապարակ»
Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել․ «Ժողովուրդ»
Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու լուրին
Բալասանյանականները «մերժում են» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին