00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազալցակայանների հետ պատերազմը նոր չէ. ինչի՞ հետ են կապված ստուգումներն ու պատժամիջոցները

© Sputnik / Armine AlexanyanАвтозаправочная станция
Автозаправочная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մայրաքաղաքում գազալցակայանների փակումը պայմանավորված է հակահրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով, քաղաքական ենթատեքստ չկա։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Երևանում գազալցակայանների փակումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, պատճառներն այլ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հայտնեց ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԻՆ-ը Երևանի 12 գազալցակայաններում խոշոր խախտումներ է բացահայտել։

Հայրապետյանի խոսքով` գազալցակայաններում հրդեհային անվտանգության վիճակը պարզելու նպատակով ստուգումներ են սկսվել դեռ 2018 թվականի հունիսին։

«Ստուգումներից հետո բոլոր գազալցակայաններին հրահանգել էին խելամիտ ժամկետներում շտկել թերությունները։ Այդ ժամկետների ավարտից հետո մենք լրացուցիչ ստուգումներ իրականացրինք, որի արդյունքում վատագույն վիճակում (հրդեհային իրավիճակի հարցում) գտնվող գազալցակայանները փակվեցին», — ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` անվտանգության ապահովման տեսանկյունից կատարյալ գազալցակայաններ ամենայն հավանականությամբ չկան ամբողջ աշխարհում։ Սակայն հարցն այն է, թե որքան լուրջ են թերությունները, և կարող են արդյոք դրանք ծանր հետևանքների հանգեցնել։

Հիմնական խնդիրները կապված են հակահրդեհային ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ապահովման, հրամարիչների առկայության կամ քանակի, ինչպես նաև հակահրդեհային ազդանշանային համակարգի հետ։

Որոշ գազալցակայաններ փակվելուց հետո հիմնական թերությունները վերացրել են մի գիշերվա ընթացքում։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը հրապարակեց «գազային օլիգարխների» անունները. ցանկում են Ծառուկյանն ու Թոխմախի Մհերը

«Որոշ գազալցակայաններ հիմնական աշխատանքներն իրականացնելուց հետո արդեն բացվել են։ 100%-ով ամեն ինչ չի վերացվել, որոշակի ժամանակ կպահանջվի, այդ խնդիրները կկարողանան լուծել աշխատելու ընթացքում», — ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` ստուգումներն իրականացվել են անկախ նրանից, թե ում են պատկանում գազալցակայանները։ Քաղաքական ենթատեքստ այստեղ չկա։

Հայաստանում գազալցակայանների բիզնեսը կապվում է մի շարք հայտնի մարդկանց հետ, մասնավորապես` նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

«Մեզ համար հիմնական հարցն անվտանգության պահպանումն է», — նշեց Հայրապետյանը։

Նա պնդում է, որ խնդիրը վաղուց էր հայտնվել ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում, ստուգումներ են իրականացվել նաև 2015 թվականին. այն ժամանակ 4 գազալցակայան փակվեցին։

Հիշեցնենք, որ նախարարության մասնագետներն այս տարվա հունիսին ստուգումներ են իրականացրել Երևանի 23 գազալցակայաններում։ Խախտումներ հայտնաբերած գազալցակայանների ղեկավարներին հանձնարարվել էր սահմանված ժամկետում վերացնել բացթողումները։ Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Ռեստորաններն ու գազալցակայանները գյուղացուց քիչ հարկ են վճարում. նախարարի բացահայտումները

1. «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2,

2. «Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2,

3. «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.,

4. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք,

5. «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43

6. «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5,

7. «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140,

8. «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2

9. «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ

10. «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5,

11. «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48,

12. «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87:

Հարկ է նշել, որ շահագործումը դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:

Լրահոս
0