Խելացի դրամապանակ

Խելացի դրամապանակ ստեղծող հայերը միլիոններ են աշխատել. Նարեկ Վարդանյանը բացում է գաղտնիքը

1299
(Թարմացված է 20:24 11.08.2018)
«Խելացի դրամապանակի» բիզնեսը ծաղկում է, և հայ մշակողների հաջողությունն անտարբեր չի թողնում համաշխարհային ԶԼՄ–ներին։ Նարեկ Վարդանյանը պատմել է, որ գործարարները պետք է 3 հիմնական քայլ ձեռնարկեն։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանում «խելացի դրամապանակ» ստեղծողները երկու տարվա ընթացքում միլիոններ են աշխատել և հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է MillionaireMatch պարբերականի հոդվածը, որում ներկայացված է Նարեկ Վարդանյանի հետ հարցազրույցը։ Վարդանյանը Volterman-ը (դրամապանակ, որն անհնար է կորցնել) ստեղծած հայ ինժեներների ընկերության ղեկավարն է։

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանում բոլորը զարմացել էին այս նորամուծությունից` դրամապանակն ու բջջային հեռախոսը անբաժան կապված են միմյանց հետ և նույնիսկ «ազդանշան են» արձակում, եթե դրանցից մեկը կորչում է։ Բանն այն է, որ հայ մշակողները որոշել են մարդկանց մեկընդմիշտ ազատել դրամապանակը կամ հեռախոսը կորցնելու արդիական խնդրից։ Եթե հանկարծ կորցնեք Volterman «խելացի դրամապանակը», որոշ ժամանակ անց սկսում է գործել Bluetooth alarm ֆունկցիան և տիրոջը հասկացնում, որ դրամապանակը չկա։

Ավելին, գործում է նաև ներդրված տեսախցիկի ֆունկցիան։ Եթե գողը կամ նա, ով գտել է դրամապանակը, բացի այն, տեսախցիկն անմիջապես կլուսանկարի և սմարթֆոնին կուղարկի լուսանկարը։ «Խելացի դրամապանակն» անմիջապես գնելու ցանկություն հայտնողների թիվը հասավ 2500-ի, թեև վաճառքների պաշտոնական մեկնարկը նախանշված էր 2017 թվականի դեկտեմբերին։

Հայ մասնագետների զարմանալի մշակումը հետաքրքրել է նաև համաշխարհային ազդեցիկ պարբերականներին։

«Երբևիցե որևէ կարևոր բան կորցրե՞լ եք։ Համոզված եմ, որ շատ եք ուզել փոքրիկ փերին ցույց տա ձեր կորցրածի տեղը։ Այժմ դուք կարող են նման բան ունենալ։ Հայ ինժեներների թիմը ստեղծել է մի դրամապանակ, որը հնարավոր չէ կորցնել։ Volterman-ը ոչ միայն հետևելու համակարգ ունի, այլևը նախազգուշացնելու է ձեզ, եթե դուք հանկարծ տանից դուրս գաք առանց դրամապանակի։ Արդեն ավելի քան 12000 մարդ գրանցվել են Volterman դրամապանակը ստանալու համար, և մենք կարծում ենք, որ սա մեծ հաջողություն է։ Բացի այն, որ Volterman-ի թիմը գրավել է համընդհանուր ուշադրությունը, այն նաև ավելի քան 1.8 մլն դոլար է վաստակել», — նշում է հոդվածի հեղինակ Ջորեսա Բլաունթը և ներկայացնում ընկերության տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ հարցազրույցը։

Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես ծնվեց նման դրամապանակ ստեղծելու գաղափարը, պատմել է, որ ամեն ինչ սկսվեց, երբ գյուտարար Ազատ Թովմասյանը կորցրեց իր դրամապանակը։ Նա էլ հենց տվեց այդ միտքը` ստեղծել դրամապանակ, որը երբեք չի կորչի։ Նախագծի աշխատանքները սկսել են իրականացնել 2 տարի առաջ։

Նարեկն ասել է, որ ինքը խորհրդատու է և մի շարք ընկերությունների օգնել է գումար աշխատել։ Երբ Ազատը պատմել է իր գաղափարի մասին, սկսել են մարքեթինգային ուսումնասիրություններ անել և որոշել են այնպիսի ֆունկցիաներ կիրառել, որ դրամապանակն իսկապես լավը լինի։

«Շատ որակյալ դրամապանակ է։ Դրա օգնությամբ կարող եք նույնիսկ մինչև 100% լիցքավորել ձեր հեռախոսը ճանապարհին։ Այն համալրված է Bluetooth ազդանշանային համակարգով։ Եթե ձեր հեռախոսը մոռանաք, դրամապանակը կզգուշացնի ձեզ, և հակառակը։ Ձեր հեռախոսը ազդանշան է ուղարկելու ձեզ, եթե մոռանաք ձեր դրամապանակը։ Այն նաև GPS համակարգ ունի։ Եթե ձեր դրամապանակը գողացել են, դուք կկարողանաք հետևել իրական ժամանակի ռեժիմում։ Աշխարհի ցանկացած ծայրում դուք կարող եք տեսնել, թե այն որտեղ է գտնվում։ Գողանալ հնարավոր չէ։ Եվս մեկ առանձնահատկություն ունի` տեսախցիկը։ Երբ դրամապանակը հասկանում է, որ կորել է, այս փոքր տեսախցիկը լուսանկարում է գողին, հենց որ նա բացում է դրամապանակը, լուսանկարն էլ ուղարկում է ձեր հեռախոսին։ Վերջին առանձնահատկությունը գլոբալ Wi-Fi-ն է։ Դրամապանակը կարող է համացանցի հասանելիություն ապահովել ձեզ համար աշխարհի ցանկացած ծայրում ամենամատչելի սակագներով` ուղևորության ընթացքում ռոումինգի համար վճարելու փոխարեն», — պատմել է Նարեկը։

Հարցին, թե ինչու են տղաներն ընտրել Crowdfunding-ը (կամավորության սկզբունքով անդամավճարների վրա հիմնված կոլեկտիվ ֆինանսավորման միջոց), Նարեկը պատասխանել է, որ շուկա դուրս գալու և մարքեթինգային ուսումնասիրություններ անելու, հասարակության հետ կապերն ամրապնդելու և ներդրողների նկատմամբ հասանելիություն ունենալու համար սա հետաքրքիր տարբերակ է։ Այսպիսով, նրանք ավելի քան 1.8 մլն դոլար են հավաքել։

«Մենք բավականաչափ ճանաչում ձեռք բերեցինք, և մեր մասին շատ գրեցին։ Կարծում եմ, որ ֆոկուսային նամակը ճիշտ որոշում էր», — ասել է նա։

Նարեկ Վարդանյանը պատմել է նաև այն խնդիրների մասին, որոնց բախվել են նախագծի իրականացման ժամանակ։

«Առաջին խնդիրը, որին բախվեցինք, ֆինանսական էր։ Գիտեինք, որ մարքեթինգային բյուջեի կարիք ունենք հաջողության հասնելու համար։ Մենք 1 մլն դոլարի նպատակ ունեինք, և գիտեինք, որ մարքեթինգի համար մեզ առնվազն 50 հազար դոլար է պետք լինելու։ Դժվար էր։ Մենք բանկ էինք գնում, դրամաշնորհներ փնտրում և չէինք կարողանում օգնություն ստանալ», — պատմել է նա։

Սակայն նրանց հաջողվել է գումար հավաքել և նոր բիզնես սկսել։

«Մենք ուզում էինք օգնել մեզ նմաններին, այդ պատճառով էլ ստեղծեցինք հարթակ, որը ներդրողներին կապում է տեղեկություն հավաքող ընկերությունների հետ, գործարարներին մարքեթինգային բյուջեի հարցում օգնելու համար», — նշել է Վարդանյանը` ավելացնելով, որ The Crowdfunding Formula անունով գործակալություն է հիմնել։

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք ընկերություններին օգնել ենք crowdfunding անել։ Մեր փորձով գիտենք, թե ինչն է աշխատում, ինչը`ոչ», — ասել է Նարեկը։

Հաջողակ արշավի համար երեք հիմնական հուշումները բացահայտելու խնդրանքին ի պատասխան Նարեկ Վարդանյանը պատասխանել է, որ թեստավորումից հետո գործարարները պետք է երեք հիմնական քայլ ձեռնարկեն։

Նրա խոսքով` առաջին քայլը գործարկումից առաջ բաժանորդներ հավաքելն է. պետք է թիրախային էջ բացել որքան հնարավոր է շատ նամակներ հավաքելու համար ։ Երկրորդը տեսանյութի առկայությունն է։

«Պետք է գրավիչ տեսանյութ ստեղծեք, որը մարդիկ կտարածեն։ Տեսանյութը, որը մենք ստեղծել էին, ավելի քան 2 մլն դիտում ուներ։ Տեսանյութը տարածվել էր Facebook սոցցանցում և դարձել վիրուսային», — ասել է Նարեկ Վարդանյանը։

Եվ երրորդ քայլը, ըստ գործարարի, հրապարակայնություն ստանալն է։ «Պետք է լրագրողների տվյալների բազա հավաքել, արշավը սկսելուց հետո նրանց հաղորդագրություն ուղարկելու համար, որպեսզի համոզեք նրանց գրել ձեր մասին։ Սա մարդկանց կօգնի հաջողությամբ սկսել գործը։ Ձնագնդի էֆեկտ է։ Երբ սկսեք դիմել մարդկանց, ձեր Indiegogo-ի կամ Kickstarter-ի վրա կսկսեք տրաֆիկ ստանալ։ Պարզապես հիշեք, ամեն ինչ լավ պրոդուկտից և բյուջեի նախապատրաստումից է սկսվում», — եզրափակել է Նարեկ Վարդանյանը։

1299
Ըստ թեմայի
Հայերի մշակած խելացի դրամապանակը չի կորչի
Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը

95
(Թարմացված է 16:28 10.07.2020)
Եսայան եղբայրների հիմնած ընկերությունը պարտավորվել է առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ չիրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը ձեռք բերելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

95
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին
Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

13
(Թարմացված է 16:23 10.07.2020)
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները` Ալեքսանդրն ու Էլլան, ծնվել են 2017 թվականին։

Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։

Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

13
թեգերը:
Լուսանկար, երեխա, Ջորջ Քլունի
Ըստ թեմայի
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Հայտնի է` ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը
Բերդ

ՌԴ–ում պացիետների հանդեպ սեռական բռնություն գործած հայ բժիշկը դատապարտվեց ազատազրկման

0
(Թարմացված է 16:22 10.07.2020)
Բժիշկ Արմեն Հովհաննիսյանին նաև արգելել են 6 տարի շարունակ բժշկական գործունեություն ծավալել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ռուսական դատարանը մեղավոր ճանաչեց ազգությամբ  հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արմեն Հովհաննիսյանին անզգայացման տակ գտնվող պացիենտների նկատմամբ սեռական բնություն կիրառելու համար։ Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է vesti.ru-ն։

Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել պացիենտների նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի` նա օգտվել է նրանց անօգնական վիճակից և անօրինական գործողությունների դիմել։ Բժիշկը մեղքը չի ընդունում։

Բացի տաս տարվա ազատազրկումից, դատարանը արգելել է նրան բժշկությամբ զբաղվել ևս 6 տարի։

Նշենք, որ Արմեն Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգի բժշկական կենտրոններից մեկում էր աշխատում։ Նա 35 տարվա աշխատանքային փորձ ունի։ Ըստ մեղադրանքի նրա զոհերն են եղել են 1997, 2001, 2002 թվականներին ծնված աղջիկները, որոնք դեռ ուշքի եկած չեն եղել վիրահատական թմրեցումից։

«Ոնց թե դու իմ շանը զարկես...». Երևանում գարեջրի շշերով կռիվ ու դանակահարություն է եղել

2018 թվականի դեկտեմբերին ոստիկանություն էր դիմել 32 տարեկան մի կին, որը հայտնել էր բժիշկ Արմեն Հովհաննիսյանի կողմից իր 15-ամյա աղջկա նկատմամբ իրականցված անառակաբարո գործողությունների մասին։ Հարուցվել էր քրեական գործ։

0
թեգերը:
վիրահատություն, հիվանդ, հայ, սեռական բռնություն, դատ, բժիշկ, Բանտ