00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հայտնեց` ինչ սկզբունքով կնորոգվեն ճանապարհները և որը կլինի առաջինը

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил с рабочим визитом Берд (10 августа 2018). Тавуш
Премьер-министр Армении Никол Пашинян посетил с рабочим визитом Берд (10 августа 2018). Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` կնորոգվեն այն համայնքների ճանապարհները, որտեղ ինչ-որ տնտեսություն է սկսում աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ միջոցներ կենտրոնացնել միջհամայնքային ու միջպետական ճանապարհների վերակառուցման ու նորոգման համար։

«Մենք առաջնահերթ կզբաղվենք այն համայնքների ճանապարհներով, որտեղ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը, որտեղ ինչ-որ տնտեսություն է սկսում աշխատել, որտեղ մարդկանց մտածողության մեջ փոփոխություն է տեղի ունեցել, որ պետք է ոչ թե չաշխատել ու նպաստ ստանալ, այլ աշխատել՝ նպաստ ստացողի ցուցակից դուրս գալու համար»,- ասաց Փաշինյանը` պատասխանելով Տավուշի համայնքների բնակիչների` քարուքանդ ճանապարհների մասին բարձրաձայնած խնդրին։

Վարչապետը որպես առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող ճանապարհ նշեց Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը, քանի որ այդ ճանապարհի ներկա վիճակը խանգարում է զբոսաշրջության զարգացմանը։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018) Иджеван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ է առաջարկում անտառները պահպանելու համար

Փաշինյանը հայտնեց, որ Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ այդ ճանապարհի վերաբերյալ բողոքներ է լսել նաև վրացի գործընկերներից։

Շուրջ մեկ ամիս առաջ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել ու գրել. «Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել: Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու համար: Այս տեմպով նորոգման աշխատանքները շարունակելու պարագայում մինչև ամառվա վերջ ավարտված կլինի նաև Ջուջևան-Նոյեմբերյան հատվածը»:

Նա նաև տեղեկացրել էր, որ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Լոռվա ձորի ճանապարհի նորոգումն ավարտին հասցնելու համար:

Լրահոս
0