Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ է առաջարկում անտառները պահպանելու համար

225
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բնապահպանական խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Անտառում քաղաքացու ճանապարհը փակելու և գումար պահանջելու իրավունք որևէ մեկը չունի։ Այսօր` Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը, Իջևանի տարածաշրջանի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ կարևորելով, որ պահպանվեն բոլոր կարգերը։

«Պատասխանատվություն է կրելու կառավարիչը` տառացիորեն ամեն ծառի համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը մարզի բնակիչներին հայտնեց` անտառների պահպանման հարցով կառավարությունում կայացած քննարկման ընթացքում կարևորվել է, որ անտառների պահպանությունը պատվիրակվի նաև մասնավոր ընկերություններին։

«Երկու պայման կա. առաջինը, որ անտառները կառավարման հանձնելուց հետո դրանց հասանելիությունը մարդկանց համար որևէ ձևով չսահմանափակվի, երկրորդ` կառավարչի պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք` նման փորձ արվեց շուրջ երկու տարի առաջ, երբ «Դիլիջան» ազգային պարկում բացահայտված լայնամասշտաբ ծառահատումներից հետո կառավարությունը որոշեց անտառների պահպանությունը հանձնել «Պանտերա Սիքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությանը։

Դրանից հետո պահապանների ու տեղի բնակիչների հարաբերություններն աստիճանաբար լարվեցին։

Ի վերջո, 2017 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 20:50-ի սահմաններում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այցի պահին մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և փախել:

2018 թվականի հունվարի 1-ին «Պանտերա Սեքյուրիթի» ընկերության պայմանագրի ժամկետը լրացել է, և այդ ընկերությունը հեռացել է Դիլիջանից: Բայց բնակչության շրջանում դժգոհությունների ալիքը ծառահատումների դեմ պայքարի դեմ չի մարում։

225
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)
Ըստ թեմայի
«Օտարները» Հայաստանի անտառներում. ինչո՞ւ են Դիլիջանի բնակիչներն ատում ռեյնջերներին
Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք
Դիլիջանի անտառը ոչնչացնելու նոր մեխանիզմներ են բացահայտվել
Զարմանահրաշ և առեղծվածային. աշխարհի ամենագեղեցիկ անտառները