Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը

135
Կուսակցությունն այսօր վարչության նիստ է գումարել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Այս մասին կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցն էր:

Քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբեր ամսին։ Նրան արդեն մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիրը»` թեկնածու Հայկ Մարության, ԲՀԿ–ն` թեկնածու Նաիրա Զոհրաբյան, «Գալլան»` թեկնածու Անահիտ Թարխայան, ՀՀՇ–ն` թեկնածու Արարատ Զուրաբյան և «Երկիր Ծիրանին»` թեկնածու Զարուհի Փոստանջյան։

2011թ.–ից մայրաքաղաքը ղեկավարող ՀՀԿ կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց այս տարվա հունիսի 9–ին։

135
թեգերը:
Երևան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Քաղաքապետի նոր թեկնածու ունենք. ի՞նչ ծրագիր ունի ճարտարապետի դուստրը
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է
ԲՀԿ–ի տունն աթոռակռիվ է ընկել. Պետրոսյանը չի ընդունում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը