Բանտ

Ցմահ դատապարտվածին վիրահատեցին միայն ՄԻՊ–ի միջամտությունից հետո

139
(Թարմացված է 12:14 10.08.2018)
Խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է և խնդրել են նրա օգնությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ցմահ ազատազրկված մարդուն հետազոտել և վիրահատել են միայն Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը, ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար:

Ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել, իսկ անհրաժեշտ վիրահատությունը չի կազմակերպվում:

Բողոքի քննարկման շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Ստացված պատասխանի համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալին տրամադրվել  է անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություն, իսկ վիրահատության կարիք այդ ժամանակ չի ունեցել: Արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից:

Որոշ ժամանակ անց նրա խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է։

Պաշտպանի միջամտությունից հետո Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն անհրաժեշտ հետազոտություններն անվճար կազմակերպելու համար:

Արդյունքում, դատապարտյալը հետազոտվել է և վիրահատվել։

139
թեգերը:
Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չեն բերում. ինչու՞
Թմրանյութերից ու թղթախաղից մինչև բջջային հեռախոսներ. նոր մանրամասներ «Վանաձոր» ՔԿՀ–ի գործից
Հարուցվել է քրգործ ՔԿՀ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ
Հրաչյա Հարությունյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում է
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում կաշառքի բազմաթիվ դեպքեր են բացահայտվել