Անձրև

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

315
(Թարմացված է 08:21 09.08.2018)
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում  օգոստոսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին 3-5 աստիճանով կբարձրանա:

Երևան քաղաքում օգոստոսի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

315
թեմա:
Եղանակը Հայաստանում (317)