00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակարանային հարց. երևանցիները ստիպված են ընտրություն կատարել հյուղակի ու դղյակի միջև

Բաժանորդագրվել
Ուզու՞մ եք ապշեք։ Անշարժ գույքի վաճառքի մասին կայքերն ուսումնասիրեք։ Կոնտրաստն ապշեցնում է ու ստիպում մտածել` ով ու ինչպես է Երևանում բնակարան ընտրում։

Նանա Մարտիրոսյան. Sputnik Արմենիա

Հայաստանի անշարժ գույքի շուկայում քաոս է տիրում։ Դրանում համոզվելու համար բավական է մի քանի օր հետևել կայքերում անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարություններին։

Ռիելթորական ընկերությունները կտրուկ տատանումները բացատրում են առաջին հերթին ներքաղաքական գործընթացներով։

Ստեղծվել է իրավիճակ, երբ անշարժ գույքի սեփականատերերի հիմնական մասը, վստահելով ռիելթերների կանխատեսումներին, որ մինչև տարեվերջ գները 15%–ով աճելու են, դեռ չեն շտապում դրանց հրաժեշտ տալ, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն վաճառել են բնակարանը, չեն կարողանում նորը գնել։

Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Ինչպես կարելի է նվազեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. տնտեսագետը լուծում է առաջարկում

Իրավիճակը բարդացնում են սոցիալական ու տնտեսական ծանր վիճակը, գնաճը ու հիփոթեկային վարկերի բարձր տոկոսադրույքները, որոնք «բնակարանային հարցն» էլ ավելի արդիական է դարձնում։ Այդ ֆոնին անհնար է անտեսել շատ աչք ծակող գներով հայտարարությունները։

Որոշ թվեր այնքան ապշեցուցիչ են, որ դժվար է պատկերացնել` ով կարող է իրեն թույլ տալ Հայաստանում այդպիսի անշարժ գույք գնել։ Բայց կարծես բախտավորներ կան։

Sputnik Արմենիան ուսումնասիրել է Հայաստանի բնակարանների առքուվաճառքի ամենախոշոր կայքերն ու ներկայացնում է ամենաթանկ ու ամենաէժան բնակարանները։

84 քառակուսի մետրը`750 հազար դոլար։ Կարծում եք` կատա՞կ է։ Ոչ։ Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակից հինգ րոպե հեռավորության վրա, մոնոլիտ շենքի 11–րդ հարկում կարելի է «երազանքի տունը» գնել։ Տերը վստահեցնում է, որ բնակարանը նախագծել ու կառուցել է հայտնի ճարտարապետական բյուրոն, իսկ շինարարության մեջ օգտագործվել են Իտալիայից ու Գերմանիայից բերած հատուկ նյութեր։ Բնակարանի հատակը բնական ընկուզենու և կաղնու մանրահատիկից է, տանը հայ հայտնի աբստրակցիոնիստ նկարիչների գործեր կան, օրիգինալ իտալական շրջանակաձողերի վրա մանրանկարներ ու գծանկարներ են կախված։

Ավելի համեստ եկամուտ ունեցող, բայց քաղաքի կենտրոնում բնակվել ցանկացող մարդկանց համար կան երկու սենյականի բնակարաններ 200–250 հազար դոլարով։ Սայաթ Նովա փողոցի վրա բնակարանի մեկ քառակուսի մետրն արժե 2747 դոլար, իսկ դրա ընդհանուր մակերեսը 31 քառակուսի մետր է։

Մյուսը գտնվում է Թումանյան փողոցի աղյուսե 5 հարկանի շենքի 3–րդ հարկում։ Բնակարանն ունի անհրաժեշտ տեխնիկա։ Կա առավելություն`  պատշգամբ, որը Կասկադին է նայում, բայց թերություններ էլ կան` բնակարանը միայն 74 քառակուսի մետր է։ Իսկ դա նշանակում է, որ այդ բնակարանի մեկ քառակուսի մետրը արժի 3108  դոլար։

Դժվար է հավատալ, բայց պարզվում է` Հայաստանում կարելի է վաճառել (կամ փորձել վաճառել) 40 քառակուսի մետրանոց մեկ սենյականոց բնակարանը 160  հազար դոլարով։ Բնակարանը գտնվում է Մոսկովյան փողոցի 6 հարկանի քարե շենքի չորրորդ հարկում։ Որպես առավելություն նշվում է վերելակի առկայությունն ու բաց պատշգամբը։

Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Հիփոթեքային վարկը մարելու համար քանի՞ մարդ է օգտվում եկամտահարկի վերադարձվող գումարից

Հիմա խոսենք իսկապես հասանելի բնակարանների մասին, դրանք Երևանում, այնուամենայնիվ, կան։ Թեև պետք է նշել, որ դրանք հիմնականում ծայրամասերում են գտնվում։

Օրինակ` Խաղաղ Դոնի փողոցում միայն 9 հազար դոլարով կարելի է 17 քառակուսի մետրանոց բնակարան գնել։ Բնականաբար, պայմանները համեստ են, վերանորոգում չկա, կահույք էլ։

Մյուս ծայրամասում` Նուբարաշենում, կարելի է 14 500 հազար դոլարով 42 քառակուսի մետրանոց տուն գնել։

Հիշեցնենք` Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` երկրի միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամից մի փոքր պակաս։ Կենտրոնական բանկի վերջին տվյալներով` հիփոթեկային վարկերի միջին տոկոսադրույքը ֆիզիկական անձանց համար մայիսի վերջին 11,3% է կազմում, ընդ որում` դրամային վարկերի միջին տոկոսադրույքը մայիսին կազմել է 12,81%։

2017 թվականին երկրում անշարժ գույքի ավելի քան 46,3  հազար գործարք է կնքվել։ Միայն Երևանում վերջին տարվա ընթացքում անշարժ գույքի առքուվաճառքի 14 հազար գործարք է եղել։ 2017 թվականին մեկ քառակուսի մետրի համար միջին գինը 550 դոլար է եղել, իսկ առավելագույն շեմը հասել է մի քանի հազար դոլարի։

Լրահոս
0