ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Այսօր կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը:
Գիտնականը 97 տարեկան էր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան ծնվել է մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938թ. Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953թ.–ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956թ.–ին Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964թ.՝ ակադեմիկոս։ ՀԽՍՀ ԳԱմաթեմատիկայի և մեխանիկայի, 1977թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։
1946թթ. նա դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948թվականից՝ Երևանի պետհամալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ պաշտպանել են դոկտորական ու թեկնածուական թեզեր։ 1991թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։
Սերգեյ Համբարձումյանը մի շարք միջազգային ակադեմիաների անդամ է, այդ թվում`
Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս,
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,
Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ,
Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ,
Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր,
Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր,
ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ,
Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր,
Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ,
Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ,
ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ,
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
Հայ գիտնականը Լենինի,Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշանի, Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպ, Յան Կամենսկու շքանշանակիր է։ Գիտության ոլորտում կատարած ահռելի աշխատանքի համար նաև մի շարք մեդալների է արժանացել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վաղը կկայանա», - հավելեց Մարուքյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


