00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալական կրքեր Գյումրիում, կամ ինչու է հյուպատոսը քանդել «վարչապետի» փողոցը

© Sputnik / Armenuhi MkhoyanУлица в Гюмри
Улица в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու քաղաքապետարանում ՀՀ-ում Իտալիայի պատվո հյուպատոսն ու քաղաքապետի տեղակալը նախնական համաձայնության եկան։ Իսկ խնդիրը ծագել էր հյուպատոսի` Գյումրու փողոցներից մեկն ինքնակամ քանդելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ-ում  Իտալիայի պատվո հյուպատոսն ինքնակամ, առանց համաձայնության գալու քաղաքային իշխանությունների հետ,  քանդել է Գյումրու Ռուսթավելի  փողոցի մայթի մի հատվածը՝  քաղաքին պատճառելով մոտ 1 մլն 534  հազար դրամի վնաս:

Совет старейшин (18 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել․ «Ժողովուրդ»

Օգոստոսի 3-ին Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ կայացած քաղաքաշինական հանձնաժողովի արտահերթ  նիստի ժամանակ, որին հրավիրված էր նաև  ՀՀ-ում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, ներկայացվեց վնասի այն չափը, որը հասցվել էր քաղաքին հյուպատոսի հանձնարարականով նոր հիմնանորոգված փողոցի մի հատվածը  քանդելու պատճառով: Հյուպատոսը որոշել է ինքնակամ փոփոխություն անել, ու նրա հանձնարարականով քանդվել է Ռուսթավելի և նրան կից փողոցի մայթի մի հատվածը:  Ի դեպ, սա այն  նույն փողոցն է, որը  հիմնանորոգվել  էր  նախկին վարչապետ Կարեն  Կարապետյանի  նախաձեռնությամբ:

Բացատրելով իր արարքը` հյուպատոսը նշեց, որ փողոցը հիմնանորոգվել է թերություններով  և քաղաքաշինական նորմերի խախտմամբ։ Ռուսթավելի 30 հասցեում է գտնվում հյուպատոսի կողմից բացված կերամիկայի արհեստանոցը:  Փողոցի հիմնանորոգման համար  իրականացված աշխատանքների պատճառով, ըստ  հյուպատոսի,  խաթարվել է տվյալ կառույցի արտաքին տեսքը: «Ես փողոցի  հիմնանորոգման ժամանակ այդ հարցով դիմեցի  քաղաքի ճարտարապետին և «Կումայրի» արգելոցի տնօրենին, ասացին, որ  կա ժամկետի մեջ  տեղավորվելու խնդիր և նախագծային փոփոխություն  հնարավոր չէ անել»,–ասաց նա:

Հյուպատոսին վրդովեցնում է այն հանգամանքը, որ  քաղաքում շատ կառույցներ ինքնակամ են կառուցվում, բացի այդ  «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող կառույցներն են փոփոխվում, փողոցի հիմնանորոգումը  ևս  նախագծվել և իրականացվել է առանց հաշվի առնելու դրա նախկին տեսքը: «Դիմեք  դատարան»,- վրդովված  նշեց Անտոնիո Մոնտալտոն:

Փոխքաղաքապետը փաստեց՝ հաշվի առնելով պատվո հյուպատոսի այսքան տարիների կատարած  աշխատանքները` Գյումրիում քաղաքապետարանը  չի դիմել իրավապահ մարմիններին, սակայն մինչ այս  փոխհամաձայնության գալու  բազմաթիվ կոչերին հյուպատոսը այդպես  էլ չի արձագանքել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԻտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալո
Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալո - Sputnik Արմենիա
1/3
Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալո
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Ռուսթավելի փողոց
Գյումրու Ռուսթավելի փողոց - Sputnik Արմենիա
2/3
Գյումրու Ռուսթավելի փողոց
© Sputnik / Armenuhi MkhoyanՔննարկում Գյումրու քաղաքապետարանում
Քննարկում Գյումրու քաղաքապետարանում - Sputnik Արմենիա
3/3
Քննարկում Գյումրու քաղաքապետարանում
1/3
Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալո
2/3
Գյումրու Ռուսթավելի փողոց
3/3
Քննարկում Գյումրու քաղաքապետարանում

«Քաղաքին պատճառվել է 1 մլն 534  հազար  դրամի  վնաս: Եթե    հյուպատոսը  կհամաձայնի սեփական միջոցներով վերականգնել պատճառած վնասը՝ փողոցը  բերելով նախկին տեսքի,  հարցն իրավական ոլորտ չի տեղափոխվի, սակայն եթե հյուպատոսը  կթողնի ամեն ինչ այդպես, ապա  հարցն այլ հարթության  վրա կքննվի»,-նշեց Ռուբեն Սանոյանը՝  հավելելով, որ  նախկին տեսքին մայթը  բերելուց հետո  արդեն հյուպատոսը կարող է  դիմել քաղաքաշինական հանձնաժողովին՝  այդ փոփոխությունը  ըստ նոր նախագծի իրականացնելու խնդրով:

Պատվո  հյուպատոսն ի վերջո  համաձայնեց սեփական միջոցներով վերականգնել այդ հատվածը, սակայն նշեց, որ անպայման դիմելու է հանձնաժողովին` ըստ նոր նախագծի փոփոխություն  անելու համար:

Լրահոս
0