ԵՐԵՎԱՆ, 2 Օգոստոս — Sputnik. Օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, եթե հուլիս ամսին հանրապետության ամենաշոգ հատվածներում(Արարատ, Արմավիր, Երևան) +40, +42 աստիճան գրանցվել է մոտ 14-15օր, ապա օգոստոս ամսին ըստ կանխատեսումների հանրապետության ամենաշոգ վայրերում +40, +41 աստիճան սպասվում է ընդամենը 2-3 օր։
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +26…+27, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +39…+40, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +15…+17։
Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16, +180C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32,+36, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +5, +8։
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16, +19, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32, +35, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +7, +10։
Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +19, +220C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +35, +39, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +6, +11։
Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +26…+270C, լեռնային շրջաններում` +18, +20, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +38, +39, լեռնային շրջաններում` +28, +33, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +15…+17, լեռնային շրջաններում` +5…+10։
Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +25, +26, նախալեռնային շրջաններում` +17, +19, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +39, +40, նախալեռնային շրջաններում` +32, +35, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +13, +15, նախալեռնային շրջաններում` +5, +10։
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +26, +27, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ` մինչև +39, +40, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +13, +15։