00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միայն անմեղսունակ մարդը չի ցանկանա ազատության օդը շնչել։ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն առաջարկում են կալանքը փոխարինել գրավով։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Փաստաբանները Վճռաբեկ դատարան են դիմել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի որոշումը:

«Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել գրավին։ Գրավի հարցն օրակարգից ուղղակի հանվել է` անկախ գրավի չափից»,- պատասխանելով հարցին, թե կալանքի փոխարեն որքան գրավ են առաջարկել փաստաբանները` ասաց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը չցանկացավ նաև մանրամասներ ներկայացնել իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ` նշելով միայն, որ նա տառապում է հիվանդություններով, որոնք պարզապես անհամատեղելի են կալանքի հետ։

«Միայն անմեղսունակ մարդը չի ցանկանա ազատության օդը շնչել։ Վերջին հաշվով կալանքը բանտային սիստեմի այնպիսի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա որոշակի դիսկոմֆորտ`պայմաններից ելնելով», —ասաց Բաղդասարյանը։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Եվ կրկին Մանվել Գրիգորյանի յուրացրած ավտոմեքենաների մասին

Հիշեցնենք` նախկինում պաշտպանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանին ««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չի տեսնում, քանի որ նա կալանավայրում բուժօգնություն ստանում է։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Լրահոս
0