00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալի մեջ հայտնված գործարարը նամակ է գրել բանտից. ի՞նչ կապ ունի Նարեկ Սարգսյանը

Բաժանորդագրվել
Օֆշորային սկանդալի մեջ հայտնված Սուքիասյանն իր նամակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել նաև Սաշիկ Սարգսյանի տղայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ադամանդագործ, օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանն իր փաստաբանի միջոցով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը, որը բավականին հետաքրքիր բացահայտումներ է պարունակում։

«Տարիներ շարունակ Աշոտ Սուքիասյանը, գտնվելով կալանքի տակ, հնարավորություն չի ունեցել մամուլում եղած բազմաթիվ հրապարակումներին պատասխանելու, պարզաբանումներ և մեկնաբանություններ տալու, քանի որ նախաքննական մարմնի կողմից սահմանված արգելքը վերացել է միայն առաջին ատյանի դատարանի դատաքննության վերջում։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Կրկին Նարեկ Սարգսյանը. նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը

Օրերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Սաշիկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների բարքերի մասին, այդ թվում նաև որդու` Նարեկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների բարքերի մասին, այդ թվում նաև որդու` Նարեկ Սարգսյանի կողմից իր ընկերուhուն` Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհուն, թանկարժեք «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա նվիրելու մասին։

Մինչ օրս բազմաթիվ հրապարակումներ են եղել Փայլակ Հայրապետյանի կողմից նախկին իշխանություններից իբր խաբվելու, տարիների ընթացքում կուտակած գույքը խարդախությամբ Աշոտ Սուքիասյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հափշտակելու վերաբերյալ։ Հրապարակումներում բազմիցս ներկայացվել է, որ իբր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրա ենթակայության տակ աշխատող պետական պաշտոնյաների աջակցությամբ Աշոտ Սուքիասյանը հափշտակել է Փայլակ Հայրապետյանի գույքը, իսկ նա չի կարողացել հազարավոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում։

Այնինչ Փայլակ Հայրապետյանին 2009 թ-ի նոյեմբերին ոչ ոք ՀՀ կառավարություն չի հրավիրել, որտեղ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է Աֆրիկայից ադամանդի էժան հումք հանքարդյունաբերողից ձեռք բերելու իր փորձը։

Հետագայում պարզվել է, որ Հայրապետյանը դրանից երկար ժամանակ առաջ մտադրություն է ունեցել վարկերով ու պարտքերով ծանրաբեռնված, ոչ մի աշխատատեղ ստեղծելու համար չօգտագործվող անշարժ գույքը, որը բանկերի և պարտատերերի կողմից հայտնվել էր աճուրդներում։ Աշոտ Սուքիասյանը հավատալով Հայրապետյանին` համատեղ գործը ձեռնարկելու նպատակով հսկայական միջոցներ է ծախսել Փայլակի և նրա հարազատների խնդրահարույց, օդի մեջ կախված, հսկայական հողի, ջրի, լույսի, գույքահարկի, գազի պարտքերով ծանրաբեռնված հարցերը կարգավորելու համար վճարել եմ մոտ 875 հազար ԱՄՆ դոլար։ Փայլակը 2009 թ-ի օգոստոսին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ժողովին անձամբ Սուքիասյանի հետ ծանոթանալուց հետո դարձել է նրա գործընկերը, ինչի իրական նպատակն է եղել Սուքիասյանին և բանկերին «գցելը։

Георгий Мурадян - Sputnik Արմենիա
Նարեկ Սարգսյանի արկածները. ի՞նչ կապ ունի փոխվարչապետ Ավինյանի օգնականը

Սուքիասյանն իր ամբողջ ունեցվածքը` 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքերը, գրավադրել է այդ բիզնեսի նպատակով, ինչն էլ կորցրել է Փայլակի խարդավանքների պատճառով։

Այդ գործը սկսվել և խափանվել է Փայլակի պատճառով, որը Հայաստանում և Աֆրիկայում անհիմն գործեր է բացել։

Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, և Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։

Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի»։

Լրահոս
0