00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթեց նախկին ռեկտորին. Շիրակի համալսարանի դասախոսն իր իրավունքը վերականգնեց դատարանում

© Sputnik / Armenuhi MkhoyanГагик Гамбарян
Гагик Гамбарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ռեկտորի հրամանով աշխատանքից ազատված դասախոսը ոչ միայն կրկին կդասավանդի բուհում, այլև կստանա հարկադիր պարապուրդի ընթացքում չստացած աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հուլիսի 26-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց Գագիկ Լևոնի Համբարյանի հայցն ընդդեմ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտորի` 2018 թվականի մարտի 15-ի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին հայցը:

Նիստը նախագահող դատավոր Հովհաննես Ղազարյանը, ներկայացնելով դատական վճիռը, հայտարարեց` վերականգնվում է դասախոս Համբարյանի աշխատանքային իրավունքը, համալսարան հիմնադրամից հօգուտ Համբարյանի բռնագանձվում է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը ՝ ամսական միջինը 194 հազար դրամ հաշվարկով: Վճիռը կարող է բողոքարկվել 1 ամսվա ընթացքում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԴատավոր Հովհաննես Ղազարյան
Суд Первой инстанции Ширака удовлетворил иск Гагика Гамбаряна против ректора ШГУ (26 июля 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Դատավոր Հովհաննես Ղազարյան

Մի քանի օրից կմեկնարկի բուհի մեկ այլ դասախոսի՝ Հովհաննես Խորիկյանի ներկայացրած հայցի քննումը։

Մինչ այդ Գագիկ Համբարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ես 5 տարի սովորել եմ այդ բուհում, 15 տարի դասավանդել եմ նույն բուհում, և մինչ այս ոչ մեկը չի դժգոհել իմ գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությունից, ինձ սիրում են նաև ուսանողները: Այս որոշումը, որ կայացվեց, բուհի գիտական խորհրդի խայտառակ պատկերն է. դասախոսի հասարակական գործունեությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա գիտամանկավարժական որակի համար»,- նշեց դասախոսը։

Նա վստահ է, որ գործընկերոջը՝ Հովհաննես Խորիկյանին, նույն «ճակատագիրն» է սպասում:

Դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի աշխատանքային պայմանագրերը լուծարվել են նույն հիմքով՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետով (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետով (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։ Աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք էր հանդիսացել ՇՊՀ Գիտական խորհրդի, ինչպես նաեւ նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները:

Ամեն ինչ սկսվեց, երբ համալսարանի դասախոսները բարձրաձայնեցին բուհի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեության ու բուհի իրավիճակի մասին, Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց ռեկտորն աշխատանքից ազատեց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին:

Լրահոս
0