Մանվել Գրիգորյան

Եվ կրկին Մանվել Գրիգորյանի յուրացրած ավտոմեքենաների մասին

644
(Թարմացված է 13:58 27.07.2018)
Գեներալ Մանվելի գործով ՀՔԾ–ն պարզաբանում է տվել:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է ներկայացրել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործում առկա փաստերի, մասնավորապես նրա առանձնատան տարածքում հայտնաբերված ավտոմեքենաների վերաբերյալ։

ՀՔԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրանք երբևէ գրանցված չեն եղել ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում:

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել առաջնագծում ծառայող զինվորներին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանը կալանավորված է։

644
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (231)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Գեներալ Մանվելին տեսակցելու են գնացել բժիշկն ու ընտանիքի անդամները. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի որդիները փորձել են անցնել սահմանը. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի առողջությունը վատանում է. փաստաբան
Մանվելի Գրիգորյանի հետքերով. ՊՆ–ն անմիջապես գեներալին ոչինչ չի փոխանցել
Աննա Նաղդալյան

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

29
(Թարմացված է 22:00 13.07.2020)
ԱԳՆ խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի հայ–ադրբեջանական սահմանին  գործողությունները. Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը։ Սա միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է»,–գրել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

29
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Աննա Նաղդալյան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

31
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

31
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից