00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ մեկը չի պլստալու. Փաշինյանը խոսեց Սերժ Սարգսյանի եղբորը ձերբակալելու մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Այն մարդիկ, որոնք պետք է օրենքով պատասխանատվության ենթարկվեն, իրավապահների ձեռքից չեն պլստալու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե հասարակությունում եղել են պնդումներ, որ նախկին նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, դրա մասին հայտարարել է նաև Փաշինյանը, ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում, սակայն մինչ այժմ որևէ նման դեպք չի բացահայտվել։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբորը թույլ չեն տվել լքել Հայաստանը. ԶԼՄ

Փաշինյանը տեղեկացրեց, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառ են եղել։

«Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են` իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են, «Բա ինչի՞ այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ինչ հետևություններ է պետք անել, բա որ ասում էինք դեռ 2002 թվականին…» Տեսեք՝ ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ` այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինիչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը…»,- նշեց վարչապետը

Փաշինյանի խոսքով` գործերը բացահայտվել են կոնկրետ օպերատիվ տեղեկության հիման վրա։

Եթե այսօր որևէ բան չի բացահայտվել, չի նշանակում, որ վաղն այդ որևէ բանը չի բացահայտվելու։

«Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն և օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ հարցեր լուծելու համար։ Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարելու են, և որևէ մեկը թող չկասկածի, որ անկեղծորեն են պայքարելու։

Լրահոս
0