00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ասաց` ինչու Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում նոր վարկեր վերցնել

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունը ցանկանում է ավելացնել բյուջեի եկամուտները կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի պետական պարտքի մակարդակն առանց այդ էլ հասել է ծայրահեղ մակարդակի, նոր վարկեր վերցնելը նպատակահարմար չի լինի։ Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է

«Մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտեր լցնելն է, այլ տնտեսական ոլորտում մաքսիմալ հավասար պայմաններ ապահովելը և միջոցներ հավաքելը, որոնք կծառայեն քաղաքացիների կարիքներին։ Այսպիսով, մենք կավելացնենք նաև պետական եկամուտները», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եկամուտների ավելացումը թույլ կտա ավելացնել ծախսերը, այդ թվում` կենսաթոշակների, աշխատավարձի, անվտանգության և այլն։

Նա նշեց, որ ամեն օր տեղի են ունենում կոռուպցիոն բացահայտումներ և գեներացվում են գումարներ։

«Մեզ համար կարևոր է, որ ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի պետական պարտքն ավելացնել։ Դուք գիտեք, որ մեր պետական պարտքը հատում է մեր օրենքով նախատեսված վերին սանդղակը, և ես չեմ կարծում, թե վարկերի ծախսման այս պատմությունը թողած` մենք պետք է նոր վարկեր ներգրավենք», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս փուլի ամենակարևոր գործողությունը ախտորոշումն է, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը։ Վարչապետի խոսքով` իրականությունը գերազանցել է բոլոր ամենահոռետեսական կանխատեսումները. թալանի մակարդակն անցել է մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ շոշափել է նույնիսկ նրանց, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը։

«Եթե ես հայտարարել եմ խորհրդարանի ամբիոնից, որ կոռուպցիայի, չարաշահումների դեմ պայքարը, օրինականության հաստատումը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել։ Ես հասկանում եմ, որ լուրջ չեն վերաբերվել իմ խոսքերին, բայց ես դա ասել եմ և ասում եմ ամենայն լրջությամբ», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` բոլորը պետք է գիտակցեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի դադարի անկախ նրանից, թե ով կկանգնի այդ ճանապարհին։

Լրահոս
0