Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օրը հայտնի է. ՀՔԾ

696
(Թարմացված է 13:09 19.07.2018)
Ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննության։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերդ Քոչարյանի հարցաքննությունը, որը պետք է տեղի ունենա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), կարող է տեսանկարահանվել: Այսօր՝ հուլիսի 19-ին, այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնեց` հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը։ Եթե որոշում կայացվի այն տեսանկարահանել, վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե դրա որ մասն է հրապարակայնացվելու, բայց հնարավոր է` առհասարակ չհրապարակայնացվի:

Հիշեցնենք`ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գտնվում է արտերկրում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի»

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

696
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (245)