00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր կառավարությունը փոփոխել է «Հին Երևան» նախագիծը. ի՞նչը չի հավանել ՀՀ նոր իշխանությունը

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 52, Старый Ереван
Улица Абовяна 52, Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հին Երևանի» անվան տակ շարունակվում է մայրաքաղաքի ճարտարապետության պատմական շերտի վերացման գործընթացը, վստահեցնում է վաստակավոր ճարտարապետը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունն արդեն իսկ որոշ փոփոխություններ է իրականացրել «Հին Երևան» նախագծում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Բազմաթիվ քննարկումների արդյունքում, նախարարության նախաձեռնությամբ մենք «Հին Երևան» ծրագրի կառուցապատման վերաբերյալ որոշ գործընթացներ փոխել ենք` նկատի ունենալով տեղի կառուցապատման հարկայնությունը և այլն, բայց ևս մեկ անգամ ամրապնդելով, որ ոչ մի հուշարձան տվյալ տարածքում չի քանդվելու, իսկ կառուցապատման ծրագրերը պետք է լրացուցիչ քննարկվեն»,- ասաց Աբրոյանը։

«Հին Երևանի» նախագծում արված փոփոխություններն առայժմ չեն հրապարակվում։ Չբացելով փակագծերը` գործակալության պետը նշեց, որ կառուցապատման որոշ նախագծեր վերանայվել են, որոշ մասի վերաբերյալ կան նոր որոշումներ։

«Բայց բոլոր խնդիրները զգուշությամբ ու մասնագիտական հետևողականությամբ ենք փորձում կարգավորել, քանի որ վերանայման դեպքում կտրուկ քայլերը կարող են առնչվել սեփականատերերի շահերին, օրենսդրությանը։ Քայլերը պետք է լինեն գրագետ, գիտակցված և հիմնավորված»,- ասաց նա։

Մասնագետն «անընդունելի» որակեց ծրագրի շրջանակում արդեն իսկ վերականգնված որոշ շենքերի կառուցապատման չափանիշները, մասնավորապես` դրանց միայն ֆասադները պահպանելով բարձրահարկ շինությունների վերածելը։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց, որ կառուցապատման այս տարբերակը մասնագիտական շրջանակում լուրջ խնդիր է։ Ճարտարապետը որպես անհաջող օրինակներ նշեց Աբովյան փողոցում հուշարձան շենքի հիմքի վրա կառուցված հյուրանոցի շենքը, Ավետիք Իսահակյանի գրադարանի վերակառուցվող շենքը։

Улица Арама 30 - Sputnik Արմենիա
«Հին Երևան» կամ ինչ է «մռնչում» բուլդոզերը

Ինչ վերաբերում է «Հին Երևան» նախագծին, Արտակ Ղուլյանն «ուռճացված» է համարում այն` նշելով, որ նախագծի անվան տակ շարունակվում է մայրաքաղաքի ճարտարապետության պատմական շերտի վերացման գործընթացը։

«Հին շենքերի պահպանման, վերակառուցման պատրվակով կատարվում է ժամանակակից ճարտարապետության միջամտություն` բարձր հարկեր, կոմերցիոն նպատակներ հետապնդող ժամանակակից լուծումներ, որոնք արժեզրկում են այդ կառույցները, դարձնում ցուցանմուշներ»,- ասաց մասնագետը։

«Հին Երևան» նախագիծն ընդգրկում է շուրջ 100 հազ. ք/մ մակերեսով շինարարական տարածք Երևանի կենտրոնում`Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոցն ընդգրկող պողոտայի հատվածում:

Նախագծով նախատեսվում է վերականգնել 19-րդ դարի վերջի — 20-րդ դարի սկզբի Երևանի մի մասը: Մոտ 150 մլն դոլար գնահատված «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը նախատեսվում էր ավարտել 2010-2011 թվականներին։ Սակայն որոշ խնդիրների պատճառով հետաձգված նախագծի վերաբերյալ պայմանագիրը «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ գործադիրը կնքեց միայն 2014 թվականին։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին միայն 2017թ-ին։

Լրահոս
0