00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ի ներկայացուցիչը պարզաբանում է ուրիշի ավտոմեքենայով Վրաստան մուտք գործելու կանոնները

© Sputnik / Laura SarkisianАрмяно-грузинская граница
Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցի վարորդները չպետք է խնդիրներ ունենան Վրաստանի սահմանին, կարծում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Վարորդները, որոնք Վրաստան են մեկնում ոչ սեփական ավտոմեքենայով, մինչև արձակուրդների սեզոնի ավարտը կարող են սահմանին չներկայացնել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ լիազորագիրը։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Մանվել Մայիլյանը։

Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայ վարորդների համար. ի՞նչն է փոխվել

Հունիսի 26-ին Sputnik Արմենիան, հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնին, հայտնել էր, որ այն վարորդները, որոնք մտադիր են հարևան երկրի տարածք մուտք գործել ուրիշի ավտոմեքենայով, պետք է անպայման ունենան ավտոմեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Հուլիսի 11-ին այդ տեղեկությունը հաստատեց Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` նախազգուշացնելով, որ վրացական կողմը նոր օրենք է ընդունել։ Փաստաթղթի համաձայն` հուլիսի 1-ից Վրաստանի սահմանը հատող վարորդները (եթե ուրիշի անունով գրանցված ավտոմեքենայով են), պետք է ներկայացնեն սեփականատիրոջ լիազորագիրը վրացերեն կամ անգլերեն տարբերակով: Ընդ որում` նշված էր, որ նոտարը պետք է հաստատած լինի թարգմանությունը։

Մայիլյանը պարզաբանեց, որ այդ նոր պահանջի ներմուծումը հետաձգվել է մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտ։ Այսպիսով, այժմ Հայաստանի բնակիչները, որոնք ուրիշի անունով գրանցված ավտոմեքենայով հատում են Վրաստանի սահմանը, պարտավոր չեն ներկայացնել նոտարի հաստատած լիազորագիրը։

«Սակայն բոլոր վարորդներն անպայման պետք է ունենան տեխնիկական անձնագիր»,- նախազգուշացրեց Մայիլյանը։

Նա ներկայացրեց նաև երեխաներին Հայաստանի սահմաններից դուրս տանելու կանոնները։ Մայիլյանը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է Վրաստանին կամ Ռուսաստանին, ապա անչափահասը կարող է անարգել հատել սահմանը ծնողներից մեկի ուղեկցությամբ։ Դրա համար երկրորդ ծնողի` նոտարի կողմից հաստատված թույլտվություն չի պահանջվում։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ երեխայի ելքն արգելված է դատական կարգով։

Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Տուգանքներից կազատվեն 150 000 վարորդ. ո՞ր իրավախախտումների վրա չի տարածվի օրենքը

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, որպես կանոն, պահանջում են երկրորդ ծնողի պաշտոնական թույլտվությունը։ Միաժամանակ, Մայիլյանի տվյալներով, Եվրոպայի երկրներում ոչ ոք և ոչ մի տեղ փաստաթուղթ չի պահանջում և չի ստուգում։

Նույն կանոնները գործում են, եթե երեխան առանց ծնողների, բայց հարազատների ուղեկցությամբ մեկնում է Հայաստանից։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Վրաստանը թույլ են տալիս անչափահասի մուտքը` օրինական ներկայացուցչի կամ ազգականի ուղեկցությամբ։ Եվրոպական երկրները պահանջում են ծնողների թույլտվությունը», — ասաց ԱԱԾ ներկայացուցիչը։

ԱՄՆ-ի և Իրանի մեր հայրենակիցները, որոնք քաղաքացիություն չունեն, բայց հանգստանում են այստեղ և ցանկանում են մեկնել Վրաստան, նույնպես խնդիրներ չեն ունենա սահմանին։ Բանն այն է, որ Վրաստանը չեղարկել է այդ երկրների հետ վիզային ռեժիմը։

Լրահոս
0